531.95
7.48
476.32
+13
Եղանակը Երևանում
Հայ

ԱՊՀ երեք երկրների քաղաքացիները կարող են ՌԴ–ում աշխատել ազգային վարորդական իրավունքներով

16:39
14 Հուլիսի 2017

ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/.Պրոֆեսիոնալ ուղևորափոխադրումներով զբաղվող օտարերկրյա քաղաքացիների համար ռուսական վարորդական իրավունք ստանալու պարտադիր պահանջը չի տարածվի Ղրղըզստանի, Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիների վրա։

Ինչպես հաղորդում է Lenta.ru-ն, համապատասխան փոփոխություններն ընդունվել են Պետդումայի կողմից ուրբաթ երրորդ` վերջնական ընթերցմամբ: Փոփոխությունները վերաբերում են Բելառուսի և Ղազախստանի քաղաքացիներին, որտեղ ռուսերենը պաշտոնական լեզու է։

Հուլիսի սկզբին Պետդումայի միջազգային հարցերով կոմիտեի նախագահ Լեոնիդ Սլուցկին հայտարարել էր, որ ղրղըզական վարորդական վկայականի ճանաչումը Ռուսաստանի տարածքում չի հանգեցնի վթարների թվի աճի։

«Ես պատասխանատու եմ իմ խոսքերի համար, քանի որ մենք մանրամասն ուսումնասիրել ենք Ղրղըզստանում վարորդների պատրաստման համակարգը և պատկերացնում ենք նրանց մասնագիտական, ինչպես նաև ռուսաց լեզվի իմացության մակարդակը», - ասել է նա:

Հունիսի 1-ից Ռուսաստանում ուժի մեջ է մտել երկրի տարածքում ուղևորափոխադրումների ոլորտում աշխատող անձանց կողմից օտարերկրյա վարորդական իրավունքների օգտագործման արգելքը։

Նշվում է, որ այս դրույթը հիմնականում պայմանավորված է օտարերկրացի վարորդների կողմից ռուսաց լեզվի անբավարար իմացությամբ։

Այսպիսով, տվյալ փոփոխությունները չեն տարածվում Հայաստանի վրա, քանի որ ռուսերենը Հայաստանի պետական լեզուն չէ։-0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
20:49
21 Հոկտեմբերի 2019
ՀՀ ժուռնալիստների միությունը դատապարտում է «Nouvelles d'Arménie» ամսագրի խմբագրության վրա հարձակումը
Հայաստանի ժուռնալիստների միությունը հայդես է եկել հայտարարությամբ
17:21
21 Հոկտեմբերի 2019
Որպես անհետ կորած որոնվող 77-ամյա տղամարդը հայտնաբերվել է (ՎԻԴԵՈ)
Կնյազ Ջանունցը հայտնաբերվել է Երևանի Չուխաջյան փողոցում և ներկայացվել ոստիկանության բաժին:
14:48
21 Հոկտեմբերի 2019
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո (ՎԻԴԵՈ)
Ալեքսեյ Չումակովն ու Յուլիա Կովալչուկը պարում են հայկական երաժշտության ներքո:
21:15
20 Հոկտեմբերի 2019
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները (ՎԻԴԵՈ)
Ամերիկյան ֆուտբոլի աստղի կինը որդուն հայերեն սովորեցնում է գույների անվանումները։
20:27
20 Հոկտեմբերի 2019
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ
Վատ քունը կարող է վտանգավոր հիվանդության պատճառ դառնալ:
18:55
20 Հոկտեմբերի 2019
Առողջության հնգյակ. ամենօրյա օգտակար սովորություններ
Բժիշկները խորհուրդ են տալիս ամեն օր կատարել հինգ պարզ գործողություններ առողջությունն ամրապնդելու համար։
11:00
20 Հոկտեմբերի 2019
Հանրապետության տարածքում սպասվում է անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կնվազի
Հայհիդրոմետծառայությունը ներկայացնում է առաջիկա օրերի եղանակի կանխատեսումը:
20:21
19 Հոկտեմբերի 2019
Հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար
Ներկայացնում ենք հինգ սուպերմթերք սրտի և անոթների համար։
19:29
19 Հոկտեմբերի 2019
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները
Հայտնի են ճարպն այրող 6 մթերքները։
18:55
19 Հոկտեմբերի 2019
Սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը
Ներկայացնում ենք սոդայից դիմակ աչքերի համար. վերացնում է սև շրջանակներն ու կոպերի այտուցվածությունը։
17:21
19 Հոկտեմբերի 2019
Սուրճը կարող է հանգեցնել վիժման.գիտնականներ
Գիտնականները պարզել են, որ սուրճը կարող է հանգեցնել վիժման։