ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Մի օր առավոտյան Բրուք Ուիլյամսը կծկումներ է զգացել։
Վախեցած ամուսինը նրան միանգամից տեղափոխել է մոտակա շտապօգնության բաժանմունք։ Այնտեղ Բրուքի մոտ գրանցվել են ևս հինգ կծկումներ։ Բժիշկները մանրամասն հետազոտել են կնոջն և հայտնել ամուսիններին ցնցող նորություն. Բրուքը հղի է։ Սակայն հղիության ժամկետը փոքր չէ։ Ութ ամիս կինը հղի է եղել և անգամ չի կասկածել այդ մասին, քանի որ տառապել է լուրջ հիվանդությամբ։
Դեռ փոքր տարիքում բժիշկները հայտնել էին Բրուքին, որ նա երբեք չի կարող մայրանալ գլխուղեղի ուռուցքի պատճառով։ Կինը հաշտվել էր այդ մտքի հետ, այդ պատճառով նա երբեք անգամ չէր էլ կասկածում, որ մի օր կարող է հղիանալ ու մայրանալ, գրում է
mama-likes.ru–ն։
Այս լուրը զույգի համար իսկական անակնկալ էր։
«Նրա սիրտը չէր խառնում, նա ոչ մի անգամ չէր զգացել, որ պտուղը շարժվում է», – զարմանում է Բրուքի ամուսինը։
Ուռուցքի պատճառով Բրուքի դաշտային ցիկլը կանոնավոր չէր։ Այն կարող էր տևել երկու շաբաթ կամ ընդհանրապես չլիներ շուրջ կես տարի։ Այդ պատճառով ցիկլի բացակայությունը Բրուքի մոտ որևէ կասկածի տեղիք չէր տվել։ Ամուսինները երբեք չէին էլ մտածում, որ Բրուքը մի օր կարող է հղիանալ և արդեն երեխայի որդեգրման փաստաթղթեր էին պատրաստում։
Նրանց դուստրը` Գրեյսի Մեյը, ծնվել է լիովին առողջ։ Դա իսկապես հրաշք է։ Չէ՞ որ փոքրիկն ընդհանրապես նախածննդյան որևէ խնամք չէր ստացել, բացի այդ նա ծնվել էր մեկ ամիս շուտ։
Զույգը շատ զարմացած էր։
«Ես պարզապես նայում էի նրան և չէի կարողանում հավատալ, որ նա իմ դուստրն է», – նշում է Բրուքի ամուսինը։
Հիմա նրանք երեքով իսկապես երջանիկ են։ Հուսանք, որ Բրուքին կհաջողվի հաղթահարել հիվանդությունը, և փոքրիկ Գրեյսի Մեյը կմեծանա լիարժեք և երջանիկ ընտանիքում։–0–