ԱԱԾ տնօրենն անհանգստացած է բարձրաստիճան պաշտոնյաների ուղիղ եթերներով

ԵՐԵՎԱՆ, 19 մայիսի. /Նովոստի Արմենիա/. ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը շաբաթ օրը լրագրողների հետ զրույցում իր մտահոգությունը հայտնեց ուղիղ եթերների կապակցությամբ:
«Մտահոգություն ունեմ ուղիղ եթերների կապակցությամբ: Իրավիճակներ կան, որոնք կարող են սպառնալ ազգային անվտանգությանը: Մենք պետք է քննարկենք այդ հարցը մեր գործընկերների հետ, որպեսզի կարողանանք ճիշտ լուծում գտնել», - ասաց Վանեցյանը:
Նա ասաց դա` պատասխանելով ԱԱԽ քարտուղարի պաշտոնում նշանակված Արմեն Գրիգորյանի ասուլիսի Facebook-յան ուղիղ հեռարձակման մասին հարցին, որի ժամանակ երևացել են նրա սեղանի բոլոր փաստաթղթերը։
Վերջերս Հայաստանի բարձրաստիճան պաշտոնյաները, այդ թվում` վարչապետը, պարբերաբար հանդես են գալիս Facebook-յան ուղիղ եթերներով:-0-