5-ժամյա ջրանջատում Երևանի վարչական շրջաններից մեկում
30.04.2019,
12:37
5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:

ԵՐԵՎԱՆ, 30 ապրիլի. /Նովոստի-Արմենիա/. 5–ժամյա ջրանջատում է նախատեսված Երևանի վարչական շրջաններից մեկում:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 2-ին ժամը 10.00-15.00 կդադարեցվի Երևանի` Նորք Մարաշ վարչական շրջանի ջրամատակարարումը:
«Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար», - նշվում է տարածած հաղորդագրությունում:-0-