ԵՐԵՎԱՆ, 28 սեպտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Forbes ամսագիրը հինգշաբթի հրապարակել է «2017 թվականի Ռուսաստանի 200 խոշորագույն մասնավոր ընկերությունների» ցուցակը։
Ցուցակի մեջ ընդգրկվել են նաև հայկական արմատներ ունեցող հինգ ռուսաստանաբնակ գործարարների անունները։
Ցուցակի երկրորդ տեղում է մանրածախ առևտրի «Մագնիտ» ցանցը, որը պատկանում է Սերգեյ Գալիցկուն։ 2016 թվականին ընկերության հասույթը կազմել է 1 տրլն 75 մլրդ ռուբլի։
Ռուսաստանաբնակ օլիգարխ Սամվել Կարապետյանի «Տաշիր» ընկերությունների խումբը զբաղեցրել է 34–րդ տեղը, տարեկան 195 մլրդ ռուբլի հասույթով ։ Ընկերության հասույթն աճել է 29.9 մլրդ ռուբլով։
Загружается новость ...
"Право"
52–րդ տեղը զբաղեցրել է գործարար Դանիլա Խաչատուրովի «Ռոսգոսստրախ» ընկերությունը, տարեկան հասույթը կազմել է 140 մլրդ ռուբլի։
Սերգեյ և Նիկոլայ Սարկիսովներին պատկանող «Գրուպա ՌԵՍՈ» ապահովագրական ընկերությունը զբաղեցրել է 92–րդ տեղը։ 2016 թվականին ընկերության հասույթը կազմել է 87 մլրդ 4 մլն ռուբլի։
Ցուցակի մեջ է նաև Կամո Ավագումյանի «Ավիլոն» ընկերությունը, որը 51 մլրդ տարեկան հասույթով զբաղեցրել է 159–րդ տեղը։ –0–