Հայաստանում հունվար-օգոստոսին 4,9 տոկոսով աճել է մահացությունը

07.10.2024, 17:36
Որ հիվանդությունների պատճառով է ամենաշատը մահացություն գրանցվել
Հայաստանում հունվար-օգոստոսին 4,9 տոկոսով աճել է մահացությունը

ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի./Նովոստի-Արմենիա/. Հայաստանում 2024 թվականի հունվար-օգոստոսին մահացել է 17 213 մարդ, ինչը 4,9 տոկոսով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։ Այս մասին են վկայում Հայաստանի վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալները։

Մարդկանց կեսից ավելին (53,5%-ը կամ 9208 մարդ) մահացել է արյան շրջանառության համակարգի հիվանդությունների պատճառով, այս ցուցանիշը 5,6%-ով ավելի է 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

Մահացության պատճառների թվում երկրորդ տեղում նորագոյացություններն են (20,3% կամ 3489 մարդ, աճը՝ 1,5%)։

Մահվան այլ պատճառներից են նաև շնչառական օրգանների հիվանդությունները (9,3% կամ 1605 մարդ, աճը՝ 10,6%), մարսողական համակարգի հիվանդությունները (5,2% կամ 902 մարդ, աճը 15,9%), հիվանդացության և մահացության արտաքին պատճառները (4,1% կամ 709 մարդ, աճը՝ 0,1%), էնդոկրին համակարգի հիվանդությունները (1,8% կամ 314 մարդ, աճը՝ 5,7%), վարակիչ հիվանդություններ (0,9% կամ 155 մարդ, աճ՝ 66,7%)։