Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ազատվելու հիանալի դիմակ

05.01.2019, 13:49
Կերակրի սոդան անհավանական նյութ է:
Աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ազատվելու հիանալի դիմակ

ԵՐԵՎԱՆ, 5 հունվարի. /Նովոստի Արմենիա/. Կերակրի սոդան անհավանական նյութ է: Այն հաճախ օգտագործվում է այլընտրանքային բժշկության մեջ ու կոսմետիկայի ոլորտում: Այն հնարավոր է նաև օգտագործել աչքերի տակ առաջացած մուգ շրջանակներից ազատվելու նպատակով, գրում է zen.yandex.ru–ն։

Загружается новость ... "Лево"

Բաղադրիչներ

50 գ մեղր

1 թ. գ. կերակրի սոդա

1 թ. գ. թարմ քամած կիտրոնի հյութ

Պատրաստման եղանակը

Լցնել մեղրը փոքր թասիկի մեջ, ավելացնել սոդան ու կիտրոնի հյութը: Լավ խառնել ու ստացված զանգվածը քսել աչքերի տակ՝ խուսափելով աչքերին կպնելուց: Թողնել դիմակը 10-15 րոպե, այնուհետև լվանալ գոլ ջրով: Հարկավոր է դիմակը կրկնել 5 օր անընդմեջ։

Այս բաղադրատոմսը մեծ տարածում ունի Հնդկաստանում: Այն օգնում է հարթեցնել մաշկը՝ հաղորդելով նրան երիտասարդ տեսք: Բացի այդ, մեղրն ու սոդան բարելավում են արյան շրջանառությունը:-0-