553.88
6.71
478.27
+22
Եղանակը Երևանում
Հայ

Վիտամինների պաշար. աշնան ամենատարածված և օգտակար միրգն ու բանջարեղենը

10:05
08 Սեպտեմբերի 2021

ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի /Նովոստի-Արմենիա/. Դրսում աշուն է, իսկ դա նշանակում է, որ մոտենում է տարբեր վիրուսային հիվանդությունների և մրսածության ժամանակը: Դիմադրողականաությունն ամրապնդելու համար անհրաժեշտ է սննդակարգում ավելի մեծ թվով միրգ ու բանջարեղեն ներառել, որոնք կօգնեն պայքարել աշնանային սրացումների դեմ:

Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ Հայաստանի բնությունը լի է զանազան բանջարեղենով և մրգերով, որոնց մեծ մասը հասունանում է վաղ աշնանը:

«Նովոստի-Արմենիա» գործակալությունն իր ընթերցողին է ներկայացնում համեղ և միևնույն ժամանակ օգտակար սեզոնային մրգերի և բանջարեղենի յոթյակը, որոնք թույլ կտան վիտամինների պաշար կուտակել:

Դդում

тыква

Դդումը ցածր կալորիական է, բայց միաժամանակ հարուստ է զանազան օգտակար նյութերով, մասնավորապես, կարոտինով, В խմբի վիտամիններով և ասկորբինաթթվով: Պարունակում է նաև կալիում, կալցիում, երկաթ, ֆոսֆոր, մագնեզիում:

Դդմի օգտագործումն օգնում է երիկամների հիվանդությունների, աղեստամոքսային տրակտի աշխատանքի դեպքում: Այն բարելավում է աղեջրային հավասարակշռությունը՝ դուրս է բերում օրգանիզմից ավելորդ հեղուկը, նպաստում է լեղարտադրությանը:

Դդումը կարելի է ուտել և հում, և խաշած և խորոված ձևով՝ ավելացնել տարբեր կերակրատեսակների աղանդերի մեջ:

Մասուր

шиповник

Մասուրը պարունակում է մեծ թվով ասկորբինային թթու (վիտամին С)՝ լինելով հիանալի բուժամիջոց և կանխարգելիչ միջոց: Դրա կազմում են նաև այլ օգտակար նյութեր՝ շաքար, Р և К վիտամիններ, տարբեր օրգանական նյութեր: Բացի այդ, մասուրի պտուղները մանրէազերծ միջոց են:
Մասուրն ավելացնում է օրգանիզմի ընդհանուր դիմադրողականությունը, հորմոնների արտազատումը, խթանում են վերականգնողական գործընթացները, օժտված են հակաբորբոքիչ հատկություններով:

Մասուրում պարունակվող կարոտինը դրական է ազդում մարդու դիմադրողականության վրա, К վիտամինը բարելավում է արյան մակարդելիությունը և օգնում է պրոտրոմբինի ձևավորմանը, Р վիտամինն ամրացնում է մազանոթները, ինչպես նաև օգնում է С վիտամինի յուրացմանը, В2 և В1 վիտամիններն ազդում են արյունաստեղծ օրգանների վրա, օգնում են տեսողության բարելավմանը:

Խաղող

виноград и черника

Հայաստանն աչքի է ընկնում խաղողի մեծ բազմազանությամբ, որը պարունակում է մեծ թվով գլյուկոզա: Բացի այդ, խաղողը շատ սննդարար է՝ մեկ կիլոգրամը պարունակում է 700–800 կիլոկալորիա, դա կազմում է մարդու՝ կալորիաների օրական պահանջի 25–30%-ը:

Խաղողի առավել արժեքավոր նյութը ռեսվերատրոլ ֆլովոնոիդն է: Գիտնականները դրան ֆանտաստիկ հատկություններ են վերագրում՝ այն վերականգնում է չարորակ ուռուցքների աճը, բուժում է տրոմբոֆլեբիտից, սկլերոզից և մի շարք այլ հիվանդություններից: 

Ռեսվերատրոլի շնորհիվ, խաղողը կարող է թեթևացնել քրոնիկ հիվանդություններով աղիքային հիվանդություններ: Խաղողի օգտակարությունն անգնահատելի է սրտի խնդիրներ ունեցողների համար (հատկապես, դրանով են տարբերվում մուգ տեսակները) հակաօքսիդանտներ, որոնք վերականգնում են անոթների պատերի էլաստիկությունը:

Չիչխան

облепиха.jpg

Չիչխանը պարունակում է բոլոր ջրային և ճարպալուծվող վիտամիններ, ինչպես նաև պրովիտամիններ, մասնավորապես, բետա-կարոտին:

Չիչխանը բարձրացնում է անոթների էլաստիկությունը, խթանում է սրտի աշխատանքը և էնդոկրին գեղձերի աշխատանքը, տոնուսի մեջ է պահում իմունային աշխատանքը: Տոկոֆերոլի (Е վիտամին) շնորհիվ, օգնում է կանանց հղիանալ:

Չիչխանից պատրաստում են զանազան մորսեր, կոմպոտներ, կիսելներ: Կարելի է նաև չիչխանի մուրաբա եփել ձմռան համար:

Սալոր

слива

Սալորը В վիտամինային խմբի աղբյուր է, որոնք օգնում են պահպանել մկանային տոնուսը և մասնակցում են էներգիայի արտադրմանը: 100 գրամում ընդամենը 30 կիլոկալորիա է: Այդ հիանալի մրգի կեղևը հարուստ է պեկտինով և բջջանյութով, այսպիսով սալորներն օգնում է կարգավորել մարսողությունը:

Սալորները հարուստ են կալիումով, որոնք օգնում են օրգանիզմից դուրս հանել ավելորդ աղն ու ջուրը, օգնում են պահել սրտի գործունեությունը, բարելավում են ուղեղի մատակարարումը թթվածնով:

Նուռ

гранат

Նուռն ախորժակ է գրգռում և օգնում է յուրացնել կերակուրը: Բացի այդ, այն բարելավում է սիրտ-անոթային համակարգի աշխատանքը, բարձրացնում է հեմագլոբինի մակարդակը:
Նուռը նաև հիանալի հակաօքսիդանտ է: Դրա հատկությունների ցուցակը կարելի է թվարկել երկար, չէ՞ որ պտուղների կազմում 15 ամինաթթու կա, որոնցից հինգն անփոխարինելի է:

Թուզ

инжир

Թզում մեծ թվով միկրոտարրեր՝ պղինձ, երկաթ, կալցիում, կալիում, ինչպես նաև А, В վիտամիններ: Հաճախ թզի թուրմն օգտագործում են մրսածության, անգինայի, լնդերի բորբոքում և շնչուղիների հիվանդություններ բուժելու համար:-0-
Partners News
Partners News
Թեմատիկ նյութեր
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
23:08
16 Հոկտեմբերի 2021
Մահացել է Վանո Սիրադեղյանը
Կյանքից հեռացել է Վանո Սիրադեղյանը
15:55
13 Հոկտեմբերի 2021
Սնունդ, կոփում և հակասթրես. ինչպե՞ս պահպանել առողջությունն աշնանը
Աշունը տարվա այն եղանակն է, երբ պետք է առանձնապես ուշադիր լինել առողջության նկատմամբ
16:03
06 Հոկտեմբերի 2021
7 օրում ազատվեք 7 կգ ավելորդ քաշից. արդյունավետ դիետա
Այս անհավանական դիետայի շնորհիվ հնարավոր է 7 օրում ազատվել 7 կգ ավելորդ քաշից
11:57
05 Հոկտեմբերի 2021
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը (ՖՈՏՈ)
Անաիս Սարդարյանը բալիկի է սպասում. հայտնի են երեխայի սեռն ու անունը.ՖՈՏՈ
11:42
05 Հոկտեմբերի 2021
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
Facebook–ի ինժեներները «բոլգարկայով» ճանապարհ են հարթել դեպի սերվերներ.NYT
10:46
05 Հոկտեմբերի 2021
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
Սրտաբանները սենսացիոն բացահայտում են արել խոլեստերինի մասին
00:50
05 Հոկտեմբերի 2021
Դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները.Mash
Սոցցանցերում հայտնում են, որ դարքնեթում վաճառվում են Facebook–ի 1,5մլրդ օգտատերերի տվյալները
23:32
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
Facebook-ի աշխատակիցները չեն կարողանում մտնել գրասենյակ գլոբալ խափանման խնդիրները լուծելու համար
20:10
04 Հոկտեմբերի 2021
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
Facebook-ի, WhatsApp–ի և Instagram–ի աշխատանքում գլոբալ խափանում է
15:40
04 Հոկտեմբերի 2021
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
Սթիվ Ջոբսի 23–ամյա դուստրն առաջին անգամ պոդիում է դուրս եկել Փարիզի Նորաձևության շաբաթվա ընթացքում (ՖՈՏՈ)
19:25
28 Սեպտեմբերի 2021
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
Ինչպես են աշխատում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը. ՊԱՐԶԱԲԱՆՈՒՄ
15:00
28 Սեպտեմբերի 2021
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են
Որպես անհետ կորած որոնվող 37–ամյա կինն ու նրա որդին հայտնաբերվել են