ԵՐԵՎԱՆ, 10 հունվարի./Նովոստի–Արմենիա/. Հայտնի պարուհի և գործարար Վարդանուշ Մարտիրոսյանը (Վարդա) հրապարակել է լուսանկար Instagram–ի իր էջում և ներկայացրել Ամանորյա տոներից հետո ավելորդ կիլոգրամներից ազատվելու գաղտնիքը։
«Եթե ողջ շաբաթվա ընթացքում լուսանկարներ հրապարակեի, ապա դրանք կլինեին մոտավորապես այսպիսին` չափազանց ձանձրալի և միօրինակ։ Խոստովանեք` ո՞վ է ողջ շաբաթն անցկացրել բազմոցի վրա։ Ես 2 կգ քաշ եմ հավաքել Ամանորից և 2կգ` Հռոմից հետո, և արդյունքում` ավելորդ 4 կիլոգրամ», – գրել է Վարդան Instagram–ի իր էջում` հրապարակելով լուսանկար։
Նրա խոսքով, նա զայրացած է, որ դերասանուհի չէ, ով նկարահանվում է Բրիջիթ Ջոնսի օրագրի շարունակության մեջ։
«Վաղվա համար գրանցվել եմ միանգամից երկու պարապմունքի` օլիվիեն մարմնիցս դուրս հանելու համար», – նշել է Վարդան։–0–