ԵՐԵՎԱՆ, 11 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ոչ մեծ սկրիպտի օգնությամբ կարելի է հասցնել ցանկացած ալիքի բաժանորդագիրների թիվը բացասական նիշերի։
YouTube–ում ստեղծել են տարօրինակ պաշտպանական մեխանիզմ` համակարգը գումարով ալիքների բաժանորդագրվող և դրանցում կենդանի լսարանի տեսանելիություն ստեղծող բոտերի ազդեցությունից պաշտպանելու համար, գրում է
Լայֆը։
Ալիքին նոր բաժանորդագրված օգտատերերը բաժանորդագրման արագ չեղարկման դեպքում ալիքը զրկում են միանգամից երկու բաժանորդագիրներից։ Այնուհետև նրանք կրկին կարող են բաժանորդագրվել և կրկին զրկել ալիքը երկու բաժանորդագիրներից։ Այսպես, հաշված ժամերում կարելի է հաշվիչը նվազեցնել հարյուր հազարավոր նիշով, թեև իրականում ալիքը չի կորցնում ոչ մի բաժանորդագրի։
YouTube–ին հաջողվել է հաշված ժամերում ուղղել հաշվիչները և վերադարձնել բաժանորդագրությունը բոլոր տուժածներին։ -0-