Սուրճը և չիլի պղպեղը գործում են որպես դեղամիջոց. գիտնականներ

16.12.2018, 14:57
Ակադեմիկոսները պարզել են, որ սուրճը և չիլի պղպեղը նույն ազդեցությունն ունեն, ինչ դեղամիջոցները:
Սուրճը և չիլի պղպեղը գործում են որպես դեղամիջոց. գիտնականներ
ԵՐԵՎԱՆ, 16 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Ակադեմիկոսները պարզել են, որ սուրճը և չիլի պղպեղը նույն ազդեցությունն ունեն, ինչ դեղամիջոցները: Սուրճի հատիկները կարող են օգնել թուլության կամ տկարության դեմ, գրում է belnovosti.by-ն:

Բանն այն է, որ սուրճն ուժեղ խթանիչ է ուղեղի համար: Իսկ, օրինակ, սուր չիլի պղպեղը պարունակում է այնպիսի բաղադրիչ, ինչպիսին է կապսաիցինը: Այս նյութը հաճախ, սակայն այլ տեսքով, օգտագործում են որպես ցավազրկող:

Загружается новость ... "Право"

Գիտնականներն առանձնացնում են նաև հնդկահավի միսը, կարտոֆիլը ու սպանախը: Հնդկահավի միսը պարունակում է տրիպթոֆան, որը նպաստում է լավ տրամադրությանը:

Այս շարքին է պատկանում նաև կարտոֆիլը, քանի որ օսլան պարունակում է սերոտոնին, որը նույնպես լավ տրամադրության աղբյուր է:

Ինչ վերաբերում է սպանախին, ապա այն հարուստ է մագնեզիումով, որը հանում է ստրեսը: -0-