Սթիվեն Հոքինգը ներկայացրել է ապագայի սարսափելի սցենարը
21.10.2016,
15:16
Արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է հանգեցնել ապագայի սարսափելի սցենարի զարգացման:
ԵՐԵՎԱՆ, 21 հոկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Արհեստական ինտելեկտի զարգացումը կարող է հանգեցնել ապագայի սարսափելի սցենարի զարգացման, կարծում է աշխարհահռչակ ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:
Ինչպես հաղորդում է Express-ը, գիտնականը նշել է, որ արհեստական ինտելեկտը կարող է վտանգավոր զենք դառնալ փոքրամասնության ձեռքում, ինչը ողբերգական հետևանքներ կունենա մարդկության համար:
«Առավելությունների հետ մեկտեղ արհեստական ինտելեկտն ունի նաև վտանգներ, ինչպիսին են, օրինակ, հզոր զենքերը կամ մեծամասնությանը ճնշելու ոմանց հնարավորությունները։ Արհեստական ինտելեկտի ստեղծումը կարող է դառնալ մարդկության վերջին տեխնոլոգիական ձեռքբերումը, եթե մենք չսովորենք կառավարել ռիսկերը», - ասել է Հոքինգը` Քեմբրիջի համալսարանում Արհեստական ինտելեկտի և մարդկության ապագայի ուսումնասիրման կենտրոնի բացման արարողությանը:
Ավելի վաղ ֆիզիկոսը կոչ էր արել մարդկանց լքել Երկիրը և գաղութացնել այլ մոլորակներ: Նրա կարծիքով, երկրացիներն ապագա չունեն, եթե դուրս չգան տիեզերք: -0-