Սթիվեն Հոքինգը հայտնել է ապագայի էներգիայի աղբյուրը
04.02.2016,
17:27
Բրիտանացի ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգը մանրադիտակային սև անցքերն անվանել է ապագայում մարդկության համար գրեթե անսահմանափակ էներգիայի աղբյուր:
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Բրիտանացի ֆիզիկոս տեսաբան Սթիվեն Հոքինգը մանրադիտակային սև անցքերն անվանել է ապագայում մարդկության համար գրեթե անսահմանափակ էներգիայի աղբյուր և նախազգուշացրել այն վտանգների մասին, որոնց հետ կարող են բախվել մարդիկ ձգողական օբյեկտներն իրենց շահերի համար օգտագորձելու փորձերի դեպքում։ Այդ մասին գիտնականը հայտնել է BBC Radio 4–ի ռադիոհաղորդման երկրորդ մասում, որը նվիրված էր սև անցքերի հետազոտություններին, գրում է Lenta.ru–ն։
«Արեգակնային զանգվածի սև անցքը կարող է արտադրել Հոքինգի` փոքր արագության ճառագայթման մասնիկներ, ինչի կապակցությամբ այն գրեթե հնարավոր չի լինի նկատել։ Բայց եթե այն փոքրացնենք բլրի չափերի, ապա սև անցքը պետք է արտադրի մոտ տասը միլիոն մեգավատտ հզորությամբ ռենտգենյան և գամմա–ճառագայթում, ինչը բավարար է Երկրի էլեկտրասարքերի սնուցման համար»,– ասել է ֆիզիկոսը։
Սթիվեն Հոքինգը նշել է անխուսափելի տեխնածին աղետի ժամկետները>>
Փոքրիկ սև անցքերը, գիտնականի կարծիքով, կարող են վտանգ ներկայացնել մոլորակի համար, քանի որ կարող են շարժվել դեպի Երկրի կենտրոն և այդպիսով գլոբալ աղետ առաջացնել։ Առավել անվտանգ կլիներ պահել այդ օբյեկտները մոլորակից բավական մեծ հեռավորության վրա, օրինակ, մերձերկրային ուղեծրում։ Հոքինգը հնարավոր է համարում հետագայում այդպիսի անցքերի ստեղծումը, այդ թվում` լարերի տեսության առաջընթացի շնորհիվ։
Ֆիզիկ տեսաբաններ Սթիվեն Հոքինգը, Մալքոլմ Պերին և Էնդրյու Սթրոմինջերը 2016 թվականի սկզբին սև անցքերում տեղեկության կորստի պարադոքսի լուծում են առաջարկել։ Այդ խնդիրը բազմաթիվ գիտնականներ համարում են կարևորագույններից մեկը ֆիզիկայում, քանի որ այն կապված է աշխարհի որոշվածության հետ` նրանով, թե ինչպես են անցյալը, ներկան և ապագան ազդում են միմյանց վրա։ Հաղորդման ընթացքում Հոքինգը պատմել է նաև սև անցքերի այլ ուսումնասիրությունների մասին։ -0-