ԵՐԵՎԱՆ, 14 հուլիսի. /Նովոստի-Արմենիա/. Չինաստանում նոր սերնդի արագ լիցքավորման տեխնոլոգիա է մշակվել: Համացանցում տեղեկություն է հայտնվել Huawei Super Charge-ի մասին, որը իր բնութագրերով գերազանցում է մրցակիցներին, հայտնում է
rg.ru-ն:
Загружается новость ...
"Право"
Ինչպես հայտնում է Gizmochina-ն, Huawei նոր լիցքավորման ադապտերը, որը պատրաստված է Yada Electronics Co. Ltd ընկերության կողմից, ունի ամենաբարձր ելքային սպեցիֆիկացիան՝ 10V/4A: Դա նշանակում է, որ ադապտերի լիցքավորման առավելագույն հզորությունը կկազմի 40 Վատտ: Այն կկարողանա լիցքավորել սմարթֆոնը ընդամենը 30 րոպեում:
Դեռ հայտնի չէ, թե Huawei-ի որ մոդելները կստանան այս տեխնոլոգիան: Ամենայն հավանականությամբ, դա կլինեն Mate 20 սմարթֆոնները, որոնք կթողարկվեն այս տարվա հոկտեմբերին:-0-