Սիրտն ավելի հաճախ է բաբախում բեղմնավորմանն ընդառաջ
03.06.2017,
19:27
Դաշտանային ցիկլը կապված է ձվարաններում ձվաբջիջների պարբերական հասունացման հետ:
ԵՐԵՎԱՆ, 3 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Դաշտանային ցիկլը կապված է ձվարաններում ձվաբջիջների պարբերական հասունացման հետ` ձվաբջիջը հասունանում է ֆոլիկուլում, այնուհետև լքում է ձվարանը և ուղղվում դեպի արգանդ: Սկսվում է օվուլյացիան, և հենց այդ ժամանակ սեռական համակարգը պատրաստ է բեղմնավորման:
Միաժամանակ օրգանիզմում փոխվում է բազմացման համար պատասխանատու հորմոնների մակարդակը` դրանցից որոշները սինթեզվում են ուղեղում, որոշները` սեռական համակարգում:
Կնոջ օրգանիզմում էստրոգենրի կանոնավոր տատանումներն ուղեկցվում են ուղեղային փոփոխություններով, մասնավորապես` հիպոկամպում, որը հիշողության գլխավոր կենտրոններից է:
Եվս մեկ օրինակ, թե ինչպես է կնոջ օրգանիզմն արձագանքում հորմոնալ ցիկլին` Scientific Reports –ում հրապարակած հոդվածում Ցյուրիխի համալսարանական հիվանդանոցի աշխատակիցներն Ava AG կենսաբժշկական ընկերության գործընկերների հետ հայտնում են, որ կնոջ սիրտն օվուլյացիայի ընթացքում ավելի հաճախ է խփում, գրում է nkj.ru-ն:
Իրականում, նմանատիպ հետազոտություններ նախկինում էլ են անցկացվել, և եզրակացությունները նույնն են` բեղմնավորման համար բարենպաստ ժամանակահատվածում սրտխփոցների հաճախությունը մեծանում է:
Նոր աշխատության հեղինակները գիտափորձ են կատարել` հետևելով սրտի ռիթմին: Գիտափորձին մասնակցել են 22-42 տարեկան մոտ հարյուր կանայք, ովքեր երբեք հղի չեն եղել` նրանք բոլորը բժշկական ապարանջան են կապել քնելուց առաջ երեք դաշտանային ցիկլերի ընթացքում: Բացի այդ, նրանք մեզի անալիզ են հանձնել, որ ճշգրիտ գնահատվի ցիկլի փուլը:
Պարզվել է, որ օվուլյացիայից 5 օր առաջ հանգիստ վիճակում սրտի ռիթմն ավելանում է րոպեում 2.1 բաբախով: Ռիթմը շարունակել է աճել նաև օվուլյացիայից հետո, դեղին մարմնիկի փուլում` վերջիվերջո մեծանալով րոպեում 3.5 բաբախով:
Այնուհետև` դաշտանի ընթացքում, սրտի ռիթմը սկսել է նվազել: Բնական է, որ սրտի աշխատանքը կախված է նաև շատ այլ պատճառներից, ընդհուպ մինչև քնելուց առաջ ուտելը կամ ֆիզիկական վարժությունների կատարումը, սակայն մասնագետները պնդում են, որ բոլոր նմանատիպ գործոնները հաշվի են առել, և որ ռիթմի ավելացումը 2,1–3,5 բաբախով օվուլյատոր աճ է: -0-

Загружается новость ... "Лево"