+21
Եղանակը Երևանում
Հայ

Սիրած երաժշտությունը լսելը և թմրանյութից ստացած հաճույքը հավասարազոր են

20:19
12 Փետրվարի 2017

ԵՐԵՎԱՆ, 12 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Կանադացի գիտնականները պարզել են, թե ինչու է որոշ մեղեդիներ լսելն ուրախություն բերում մարդուն: Պարզվում է, երաժշտություն լսելուց ստացած հաճույքը սեքսով զբաղվելու և թմրանյութ ընդունելու հետ ընդհանուր հիմք ունի: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Scientific Reports ամսագրում, դրանց մասին հակիրճ գրում է Live Science-ը, հաղորդում է vokrugsveta.ru-ն:

Հետազոտության ժամանակ կամավորներն ընդունել են նալթրեքսոն՝ նյարդային համակարգի օփիոդային ռեցեպտորների աշխատանքն արգելափակելու համար: Դրանց հիմնական ֆունկցիան օրգանիզմում ցավի զգացումների կարգավորումն է: Սակայն կան պնդումներ, թե այդ ռեցեպտորները դոփամինի հետ զուգընթաց մասնակցում են ուղեղի, այսպես կոչված, պարգևատրման համակարգին՝ առաջացնելով հաճույքի զգացում:

Տասնհինգ կամավորներից յուրաքանչյուրը դեղամիջոցի ընդունումից հետո լսել է սիրված երաժշտական կատարումները: Մեկ շաբաթ անց գիտափորձը կրկնվել է, բայց այս անգամ կամավորները նալթրեքսոնի փոխարեն պլացեբո են ընդունել:

Մեղեդիների ունկնդրման ժամանակ գիտնականները հետևել են փորձի մասնակիցների ռեակցիային՝ գնահատվել են նրանց դիմաշարժումները, շնչառության հաճախականությունը և սրտի ռիթմը: Նրանք նաև լրացրել են հարցաթերթիկ, որտեղ նկարագրել են իրենց հուզական վիճակը:

Նալթրեքսոնի ազդեցությամբ գիտափորձի մասնակիցներն ավելի քիչ հաճույք են ստացել սիրած մեղեդիները լսելիս: Այդ մասին են վկայում ոչ միայն հարցման տվյալները, այլ նաև կամավորների միմիկան: Գիտնականների կարծիքով, առաջին անգամ գիտնականներին հաջողվել է ցույց տալ, որ օփիոդային ռեցեպտորները որոշակի դեր են խաղում երաժշտությունը վայելելիս:
Ավելի վաղ խոսվել էր այն մասին, որ «հաճույքի կենտրոնի» վրա ազդում է սեքսը, սնունդը և դեղորայքը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին