ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. ALMA ռադիոաստղադիտակի օգնությամբ ընդամենը երկու ժամ տևած դիտումները բավարար էին NGC 1097 գալակտիկայում հսկայածավալ սև խոռոչի զանգվածի ստույգ չափման համար, որը գտնվում է Վառարանի համաստեղությունում` Երկրից 45 միլիոն լուսային տարի հեռավորության վրա։ Այդ մասին, ինչպես գրում է «ՌԻԱ Նովոստին», հայտարարում են գիտնականները Astrophysical Journal –ում հրապարակված հոդվածում։
«Մեզ հաջողվել է ստանալ NGC 1097 կենտրոնում մոլեկուլյար գազի ամպերի շարժման տվյալները ALMA–ի օգնությամբ ընդամենը երկու ժամ տևած դիտումների ընթացքում։ Դա մեզ հնարավորություն է տալիս հաշվել հազարավոր հսկայածավալ սև խոռոչների զանգվածները և հետևել դրանց պահվածքին` չմահանալով ծերությունից։ Այդ տվյալները կօգնեն մեզ հասկանալ` ինչպես են համեմատվում սև խոռոչների զանգվածները և դրանք պարունակող գալակտիկաների հատկությունները»,– պատմում է Կիոկո Օնիսին Ճապոնիայի Ազգային աստղադիտարանից։
Այդ գիտափորձի հաջող ավարտը, ինչպես ենթադրում են ճապոնացի աստղագետները, ճանապարհ է բացում մեզ հայտնի նման օբյեկտների զանգվածային և արագ չափման համար։ Այդ չափումները, ինչպես հույս ունեն գիտնականները, բացահայտում են գալատիկաների և սև խոռոչների համատեղ ծննդի և աճի գաղտնիքը։-0-