ԶԼՄ. Գիտնականները ՁԻԱՀ–ի դեմ հաբ են ստեղծել
ԵՐԵՎԱՆ, 31 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ֆրանսիացի գիտնականները հայտարարել են, ե ստեղծել են այնպիսի դեղահաբ, որը կարողանում է 90 տոկոսով նվազեցնել ՄԻԱՎ–ով վարակվելու ռիսկը։ Այդ դեղը պետք է ընդունել սեռական ակտից անմիջապես առաջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին` հղում անելով Independent–ին։
Դեղը փորձարկել են ռիսկի խմբում գտնվող մարդկանց հետ։ Մշակումն անվանել են «ՄԻԱՎ–վարակի դեմ պայքարի մեծ առաջընթաց»։ Գիտնականները հայտարարել են, որ կարողացել են վարակի ռիսկի «զգալի նվազում» արձանագրել։
ՄԻԱՎ–ի դեմ պայքարի հիմնադրամներն իրենց հերթին կոչ են անում ամենուրեք կիրառել «նախքան հարաբերություն կանխարգելման» (pre-exposure prophylaxis – PrEP) սկզբունքը` նշելով, որ այն ապացուցել է իր արդյունավետությունն ԱՄՆ–ում։ Հաբերն ամեն օր ընդունելու դեպքում կարելի է զգալիորեն նվազեցնել առողջապահական ծախսերն իմունային անբավարարության վիրուսի կանխարգելման հարցերում։
Ամերիկյան ՁԻԱՀ–հիմնադրամի մամուլի քարտուղար Յուզեֆ Ազադը հայտնել է, որ «դեղամիջոցի փորձարկումների արդյունքները ցույց են տվել PrEP–ի արդյունավետությունը»։
Ամբողջ աշխարհում ՄԻԱՎ–վարակակիր 34 մլն մարդ է ապրում։ Առավելագույն թիվը գրանցված է Եթովպիայում, Նիգերիայում, Զամբիայում, ՀԱՀ–ում և Զիմբաբվեում։ Ռուսաստանը պատկանում է երկրների 4–րդ խմբին, որտեղ տարածված է վիրուսը Լատինական Ամերիկայից և Կենտրոնական ու Հարավային Ասիայից հետո։ -0-