ԵՐԵՎԱՆ, 7 հոկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 2014 թվականի Նոբելյան մրցանակը ֆիզիկայի բնագավառում շնորհվել է Իսամ Ակասակային, Խիրոշի Ամանոյին և Սուջի Նակամուրային, երեքշաբթի հայտնել է Ստոկհոլմում Շվեդիայի արքայական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։ 2014 թվականի Նոբելյան մրցանակը ֆիզիկայի բնագավառում շնորհվել է Իսամ Ակասակային, Խիրոշի Ամանոյին և Սուջի Նակամուրային, երեքշաբթի հայտնել է Ստոկհոլմում Շվեդիայի արքայական գիտությունների ակադեմիայի Նոբելյան կոմիտեն։
Մրցանակը շնորհվել է լույսի արդյունավետ նոր աղբյուրի` կապույտ լուսադիոդների ստեղծման համար։ Այդ էներգախնայող սարքերը դարձել են լույսի ավանդական աղբյուրի այլընտրանք, նշվում է Նոբելյան կոմիտեի մամուլի հաղորդագրությունում, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
Ակասակին և Ամանոն աշխատում են Ճապոնիայի Նագոյի համալսարանում, Նակամուրան` Կալիֆոռնիայի համալսարանում (Սանտա–Բարբարա, ԱՄՆ)։
Հոկտեմբերի 8–ին հայտնի կդառնան քիմիայի բնագավառում Նոբելյան մրցանակակիրները։ -0-