Ակադեմիկոս Սարկիսովը «Գլոբալ էներգիա» մրցանակի դափնեկիր է

27.03.2014, 13:15
Միջուկային էներգետիկայի անվտանգության խնդիրների ոլորտի ականավոր մասնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը դարձել է «Գլոբալ էներգիա» միջազգային էներգետիկ մրցանակի 2014 թվականի դափնեկիր, նա կիսել է այդ պարգևը շվեդ գիտնական Լարս Լարսոնի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Ակադեմիկոս Սարկիսովը «Գլոբալ էներգիա» մրցանակի դափնեկիր է

ԵՐԵՎԱՆ, 27 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Միջուկային էներգետիկայի անվտանգության խնդիրների ոլորտի ականավոր մասնագետ, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Աշոտ Սարկիսովը դարձել է «Գլոբալ էներգիա» միջազգային էներգետիկ մրցանակի 2014 թվականի դափնեկիր, նա կիսել է այդ պարգևը շվեդ գիտնական Լարս Լարսոնի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։

Դափնեկիրների անունները հայտարարվել են հինգշաբթի Մոսկվայի մամուլի ասուլիսում։ Սարկիսովն ու Լարսոնն արժանացել են պարգևի ատոմային էներգետիկայի զարգացման, դրա անվտանգության բարձրացման և արկտիկ գոտու ռադիացիոն–բնապահպանական խնդիրների լուծման գործում ունեցած մեծ ավանդի համար։

Աշոտ Սարկիսովը մշակել է ծայրահեղ իրավիճակներում, այդ թվում` արտաքին հզոր հարվածների ժամանակ, նավերի էներգետիկ սարքերի շահագործման համար բնորոշ դինամիկ գործընթացների տեսություն։ Նրա մասնակցությամբ կատարվել են հետազոտություններ, որոնց արդյունքները թույլ են տվել որակապես բարելավել միջուկային էներգետիկ սարքերի բնութագրերը և բարձրացնել հայրենական Ռազմածովային նավատորմի նավերի մարտական արդյունավետությունը։ -0-