ԱՊՀ-ի երիտասարդ գիտնականները հուլիսին կժամանեն Հայաստան
ԱՊՀ և Բալթյան երկրների երիտասարդ գիտնականների և ուսանողների «Բյուրականի պայծառ աստղերի տակ» խորագրով միջազգային գագարինյան հանդիպումը կանցկացվի Բյուրականի Վիկտոր Համբարձումյանի անվան աստղադիտարանում, երեքշաբթի «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին Հայաստանում Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության մամուլի ծառայությունից։
Հանդիպումը կանցկացվի Հայաստանի ԳԱԱ առընթեր Երիտասարդ գիտնականների խորհրդի նախաձեռնությամբ, Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության երևանյան գրասենյակի աջակցությամբ, դեպի տիեզերք մարդու առաջին թռիչքի 50-ամյակին նվիրված երիտասարդական նստաշրջանի շրջանակներում, որն անցկացվում է Նորարարական համագործակցության ռուս-հայկական կենտրոնի կողմից։
Համաժողովի նախապատրաստական աշխատանքները նախօրեին քննարկեցին Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը և Ռոսսոտրուդնիչեստվոյի ներկայացուցչության ղեկավար, Հայաստանում Ռուսաստանի Դեսպանության խորհրդական Վիկտոր Կրիվոպուսկովը։
Հանդիպման հիմնական թեմաների թվում են հոբելյանական միջոցառումների շարքի նախապատրաստական և անցկացման հարցերը։ 1961 թվականի ապրիլի 12-ին տիեզերք կատարած գագարինյան առաջին թռիչքին նվիրված կլինեն Հայաստանի ԳԱԱ գիտական նստաշրջանը, տիեզերագնացության դպրոցական և բուհական դասերը, շարադրությունների, նկարների և պաստառների, բանաստեղծությունների մրցույթներն ու կինոփառատոները։ -0-