ԵՐԵՎԱՆ, 24 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 57 մմ տրամաչափի զենիթահրետանային նոր համակարգ է մշակվում Ռուսաստանում։ Այդ մասին հինգշաբթի ասել է ՀՕՊ զորքերի պետ գեներալ–լեյտենանտ Ալեքսանդր Լեոնովը։
«Տունգուսկա» և «Շիլկա» մեր համակարգերին փոխարինելու է գալիս 57 մմ տրամաչափի զենիթահրետանային նոր հեռանկարային համակարգը»,– ասել է Լեոնովը «Ռոսիա 24» հեռուստաալիքի եթերում։
«Շիլկան» խորհրդային զենիթային ինքնագնաց սարք է` զինված 23 մմ տրամաչափի քառատված ավտոմատ թնդանոթով, որը նախատեսված է ցամաքային զորքերի անմիջական պաշտպանության, մինչև 2.5 հազար մետր հեռավորության և մինչև 1.5 հազար մետր բարձրության և մինչև 450 մետր վայրկյան արագությամբ թռչող օդային թիրախների ոչնչացման համար, հաղորդում է
ՏԱՍՍ–ը։
«Տունգուսկա» զենիթահրթիռային թնդանոթային համակարգն ապահովում է տարբեր տեսակի օդային թիրախների (ուղղաթիռների, մարտավարական ավիացիայի ինքնաթիռների, թևավոր հրթիռների, անօդաչուների) հայտնաբերումը, նույնականացումը, ուղեկցումն ու ոչնչացումը, ինչպես նաև վերջրյա և ցամաքային թիրախների ոչնչացումը։ -0-