ԵՐԵՎԱՆ, 7 սեպտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. NASA–ն հրապարակել է Արեգակի վրա տեղի ունեցած հզոր բռնկման տեսանյութը։
Տեսանյութը հրապարակվել է NASA–ի Twitter–յան էջում։
Արեգակի վրա տեղի է ունեցել
ամենահզոր բռնկումը վերջին 12 տարվա ընթացքում։ Այն տեղի է ունեցել արեգակնային բծերի երկու խոշորագույն խմբերի ձուլման հետևանքով։ Գիտնականների կարծիքով, «նման հզոր երևույթները վերաբերում են այն խոշոր իրադարձություններին, որոնց ունակ է մեր աստղը և որոնք առաջանում են միայն շատ հազվագյուտ, բացառիկ պայմաններում, որպես կանոն, արեգակնային ակտիվության գագաթնակետում»։
Միաժամանակ, գիտնականների համար մինչև վերջ դեռ պարզ չեն այս երևույթի պատճառները։ Նրանք պետք է հասկանան, թե ինչու է նման մասշտաբի բռնկումը տեղի ունեցել արեգակնային նվազագույն ակտիվության պայմաններում։–0–