Մասնագետները զգուշացնում են Facebook-ում տարածվող նոր վիրուսի մասին
27.08.2017,
13:58
Նոր վիրուսի տարածման մասին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետներն ընկերության բլոգում:
ԵՐԵՎԱՆ, 27 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Վիրուսը տարածվում է Messenger-ի միջոցով:
Մասնագետները նախազգուշացնում են օգտատերերին Facebook-ում համակարգչային նոր վիրուսի տարածման մասին: Վնասակար ծրագիրը տարածվում է Facebook Messenger-ի միջոցով: Վիրուսը գալիս է «կոտրված» օգտատիրոջից ստացված հաղորդագրության մեջ` անհայտ տեսանյութ բացելու առաջարկով, գրում է mk.ru-ն:
Վնասակար ծրագրային ապահովումը հայտնվում է օգտատիրոջ սարքում, այն ակտիվանում է, երբ բացվում է հաղորդագրությամբ եկած տեսանյութը:
Վարակված հղումով հաղորդագրությունը գալիս է այն օգտատիրոջից, ում էջն արդեն կոտրվել է: Որպես կանոն, այսպիսի նամակները տարածվում են օգտատիրոջ ընկերների շրջանում: Հղումով անցնելուց բացվում է տեսանյութով էջ: Այնուհետև, նրանց, ովքեր օգտվում են Mozilla Firefox և Safari բրաուզերներից, առաջարկվում է բեռնել ֆայլ իբր Flash Player-ի թարմացումներով: Իսկ Google Chrome-ից օգտվողները հայտնվում են YouTube հիշեցնող մի կայքում: Տեսանյութը դիտելու համար առաջարկվում է տեսածառայության համար ընդլայնում բեռնել:
Նոր վիրուսի տարածման մասին հայտնել են «Կասպերսկու լաբորատորիայի» մասնագետներն ընկերության բլոգում: -0-

Загружается новость ...
"Право"