Լրատվամիջոցները հայտնել են գլխի փոխպատվաստման հաջող վիրահատության մասին

22.09.2016, 20:19
Գլխի փոխպատվաստման փորձնական հաջող վիրահատություն է կատարվել։
Լրատվամիջոցները հայտնել են գլխի փոխպատվաստման հաջող վիրահատության մասին
ԵՐԵՎԱՆ, 22 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Իտալացի նյարդավիրաբույժ Սերջիո Կանավերոն, ով մտադիր է անցկացնել աշխարհում մարդկային գլխի փոխպատվաստման առաջին վիրահատությունը, հաջողությամբ փորձնական վիրահատություն է իրականացրել կենդանիների վրա։

Հաղորդվում է, որ բժիշկն ամբողջովին չի փոխպատվաստել մկների և շան գլուխներմ այլ սահմանափակվել է միայն ողնաշարի վիրահատությամբ, քանի որ գիտնականների համար ողնաշարի մի մասը ողնուղեղի հետ միասին փոխպատվաստելն առավել բարդ է, գրում է Լայֆը։

Կանավերոյի խոսքով, նյարդային վերջավորությունների միջև կապը նրան հաջողվել է վերականգնել հատուկ գելի` պոլիէթիլենգլիկոլի միջոցով, որը նա ներարկել է ողնուղեղի կտրած հատվածների մեջ։

Գլխի փոխպատվաստման գլխավոր թեկնածուն ռուս ծրագրավորող Վալերի Սպիրիդոնովն է, ով տառապում է Վերդնիգ–Հոֆմանի համախտանիշով։ Դա մկանների ատրոֆիայի տեսակ է, որով հազվադեպ են ապրում մինչև 30 տարեկանը։ Ինչպես սպասվում է, վիրահատությունը կիրականացվի 2017 թվականի դեկտեմբերին։ -0-