+18
Եղանակը Երևանում
Հայ

Կույրերի համար ինտելեկտուալ հավելված` Microsoft–ից

16:47
15 Հուլիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 հուլիսի. /Նովոստի–Արմենիա/. Microsoft ընկերությունը ներկայացրել է Seeing AI բջջային հավելվածը, որը կոչված է օգնել կույր կամ թույլ տեսողություն ունեցող մարդկանց առօրյա կյանքում, հայտնում է telecom.arka.am–ը` հղում անելով life.ru-ին։

Հավելվածը, որի աշխատանքում օգտագործվում են մեքենայական ուսուցման ալգորիթմներ, օգնում է զանազանել մարդկանց և նրանց հույզերը, տեքստ կարդալ, նույնականացնել թղթադրամները և փաստաթղթերը, շտրիխկոդերի տեղեկություն հասկանալ և նույնիսկ լուսանկարներ «տեսնել»։

«Խցիկի համար նախատեսված տվյալ ինտելեկտուալ հավելվածը թույլ կտա սմարթֆոնը պահել ձեր առջևում և շրջապատող աշխարհի մասին տեղեկություն լսել»,– պատմել են հավելվածի մշակողները։

Ինչպես նշում է 9to5Mac–ը, տեսապատկերների զանազանումը նոր բան չէ, սակայն Microsoft–ը զգալիորեն կատարելագործել է այդ տեխնոլոգիան։ Օրինակ, եթե թույլ տեսողությամբ մարդը տեսախցիկն ուղղի փաստաթղթի վրա, հավելվածը նրան կհուշի, թե ինչպես ուղղել կադրը, որ դրանում տեղավորվի ամբողջ տեքստը։

Загружается новость ... "Право"

Seeing AI–ի նախատիպն առաջին անգամ ցուցադրվել է դեռևս 2016 թվականի մարտին Build համաժողովում, սակայն այսօրվանից ծրագիրն ի վերջո հասանելի է App Store–ում անվճար բեռնելու համար։

Ներկայում հավելվածը կարող են բեռնել միայն ԱՄՆ, Կանադայի, Հնդկաստանի, Հոնկոնգի, Նոր Զելանդիայի և Սինգապուրի օգտատերերը։ Իսկ թե ծրագրում է, արդյո՞ք, Microsoft–ը թողարկել Android-սարքերի համար նախատեսված տարբերակ, չի հաղորդվում։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին