Կնոջ և տղամարդու ուղեղի տարբերությունը. 5 հետաքրքիր փաստեր
18.12.2016,
17:13
Ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
ԵՐԵՎԱՆ, 18 դեկտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Թեև երկար ժամանակ գիտնականները չէին կարողանում էական տարբերություններ գտնել տղամարդու և կնոջ ուղեղի միջև, բացառությամբ, թերևս, ոչ մեծ կառուցվածքային բաղկացուցիչների, վերջին տվյալները վկայում են, որ այդ հարցն այդքան էլ միանշանակ չէ:
Վերջին ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կանայք գերազանցում են տղամարդկանց հիշողության թեստերի հարցում: Բացի այդ, ապացուցվել է, որ կնոջ և տղամարդու ուղեղը տարբեր կերպ է ծերանում:
Այս նյութում ներկայացվում են տղամարդկանց և կանանց ուղեղի միանգամից հինգ տարբերություններ և տեղեկություն այն մասին, թե ինչու է դա կարևոր մեր հիշողության համար:
Կանանց հիշողությունն ավելի լավ է զարգացած
Neurology ամսագրում 2016 թվականի ուսումնասիրության հրապարակման արդյունքում հաջողվել է պարզել, որ կանայք ավելի լավ են անցնում խոսքի կամ լեզվի հետ կապված հիշողության թեստեր: «Իսկ քանի որ խոսքի հետ կապված թեստերը հենց նրանք են, որոնք օգտագործվում են Ալցհայմերի հիվանդության ժամանակ, կնոջ ուղեղի առավելությունը կարողանում է քողարկել տկարության զարգացման վաղ ախտանիշները»,- ասվում է Կալիֆոռնիայի համալսարանի գիտական նախագծերի ասիստենտ Էրին Սանդերմանը:
Այլ կերպ ասած՝ լեզվական լավ հիշողության շնորհիվ կանայք ընդունակ են փոխհատուցել ուղեղի ակտիվության նվազումը երկար ժամանակ, այնպես որ կանանց մոտ Ալցհայմերի հիվանդության ախտորոշումը վաղ փուլում զգալիորեն դժվարանում է: Բացի այդ, կնոջ ուղեղի կիսագնդերն ավելի լավ փոխազդեցություն ունեն միմյանց միջև:
Կնոջ ուղեղն ավելի է սեղմվում
Ֆինլանդիայի և Բրիտանիայի հետազոտողների խումբը 2016 թվականի հունվարին հայտնել է, որ կանայք կորցրել են ուղեղի ընդհանուր ծավալի ավելի մեծ մասը, քան տղամարդիկ գիտափորձի ինը տարվա ընթացքում:
Գիտնականներն աշխատել են 34-43 տարեկան մարդկանց խմբի հետ և հայտնաբերել են, որ ուսումնասիրության մեկնարկի պահից կանանց ուղեղն ավելի է փոքրացել, քան տղամարդկանց ուղեղի չափը: Լրացուցիչ ապացույցն այն է, որ նույն արդյունքներն են գրանցվել տարիքային ուրիշ խմբի (65- 82 տարեկան) նույն ուսումնասիրության դեպքում:
Բայց տղամարդու ուղեղը սեղմվում է տարբեր հատվածներում
Իսկապես, կնոջ ուղեղի ընդհանուր չափն ավելի է փոքրանում, սակայն տարբերությունն այն է, թե կոնկրետ որտեղ է կատարվում այդ սեղմումը:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ տղամարդկանց ուղեղի առավել մեծ սեղմում է նկատվում ճակատային և քունքային հատվածում, որոնք կարգավորում են անձնային, էմոցիոնալ և ճանաչողական ֆունկցիաները, մինչդեռ կնոջ մոտ՝ հիպոկամպուսի և գագաթային հաըվածներում, որոնք մասնակցում են հիշողությանը, լեզվին, տարածական և տեսաընկալմանը:
Սեղմման հատվածներն ազդում են հիվանդությունների ռիսկի վրա
Այս պահին գոյություն չունեն հետազոտություններ, որոնք կհաստատեն տարբեր հիվանդությունների ռիսկի և այս կամ այն հատվածում ուղեղի սեղմման կապը: Բայց, այնուամենայնիվ, այդ թեմայով ուսումնասիրություններ են կատարվում, և կան ենթադրություններ, որ հենց այդ ցուցանիշներն են պայմանավորում կանանց մոտ Ալցհայմերի, իսկ տղամարդկանց մոտ՝ Պարկինսոնի հիվանդության առավել բարձր ռիսկը:
Էստրոգենը հավասարեցնում է կանանց և տղամարդկանց
Դաշտանադադարի ժամանակ էստրոգենի կտրուկ անկումը հաճախ հիշողության որոշակի կորստի է հանգեցնում:
«Բազմաթիվ կանայք կասեն ձեզ, որ դաշտանադադարի ժամանակ դուք կարծես մշուշում եք ձեզ զգում,- ասում է Հարվարդի բժշկական դպրոցի նյարդաբանության ամբիոնի դոցենտ Դորեն Ռենտցը: - Երբ կանայք անցնում են այդ ժամանակահատվածը, նրանք կորցնում են տղամարդկանց նկատմամբ ունեցած հիշողության առավելությունը և հավասարվում են»: Բայց դեռ պարզ չէ, թե ինչպես է գործում էստրոգենը, քանի որ հորմոնալ թերապիան ընդունակ չէ վերադարձնել իրավիճակը ելակետայինին: -0-