ԵՐԵՎԱՆ, 30 հունիսի. /Նովոստի Արմենիա/. Instagram սոցցանցում տեսազանգի հնարավորություն կհայտնվի, գրում է gazeta.ru-ն:
Նշվում է, որ տեսազանգերին կկարողանա մասնակցել մինչև 4 օգտատեր:
«Տեսազանգի միջոցով հնարավոր կլինի շփվել iOS և Android օպերացիոն համակարգերի հեռախոսներից օգտվող ընկերների հետ առանց բջջային կապի», - նշվում է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ օգտատերերը կկարողանան կիրառել նոր էֆեկտներ լուսանկարների ձևավորման համար ու թեմատիկ ալիքների միջոցով ավելի արագ գտնել իրենց հետաքրքրող գրառումները:-0-