415.24
4.83
386.52
+25
Եղանակը Երևանում
Հայ

Հոքինգը նշել է Մարսի գաղութացման ժամկետները

19:00
29 Մարտի 2016
ԵՐԵՎԱՆ, 29 մարտի. /Նովոստի–Արմենիա/. Մարդկանց կողմից Մարսի գաղութացումը կկատարվի առաջիկա հարյուր տարիների ընթացքում։ ՏԱՍՍ–ին տված բացառիկ հարցազրույցում այսպիսի կարծիք է հայտնել մեր ժամանակի ամենաազդեցիկ և հայտնի տեսաբան ֆիզիկոսներից մեկը` Սթիվեն Հոքինգը։

«NASA–ի և համաշխարհային այլ տիեզերական գործակալությունների ուշադրությունը կենտրոնացած է Մարսի վրա։ Դա Երկրին նման ամենամոտ մոլորակն է` հողով և մթնոլորտով։ Եվ թեև Լուսինը գաղութացնելն ավելի դյուրին կլիներ – այն Երկրից ընդամենը երեք օրվա թռիչք է պահանջում, Մարսի յուրացումն առավել հետաքրքիր է և իսկապես ինքնավար գաղութի ստեղծում կպահանջեր»,– վստահ է գիտնականը, գրում է moya-planeta.ru–ն։ 

«Կասկած չունեմ, որ առաջիկա 100 տարիներին մարդիկ բնակություն կհաստատեն Մարսի վրա։ Դա իրականացնելու համար գիտելիքների բարելավման համար ներդրումներ են անհրաժեշտ, որ հասկանանք, թե ինչպես կարելի է ապրել տիեզերական ռադիացիայի և մարդու օրգանիզմում բացասական փոփոխությունների վտանգի պայմաններում, ինչպես պայքարել կենսական կարևորության ռեսուրսների բացակայության դեմ Երկրի սահմաններից դուրս»,– ընդգծել է Քեմբրիջի համալսարանի գրավիտացիոն ֆիզիկայի պրոֆեսորը։

Հայտնի ֆիզիկոսը կարծում է, որ ապրելու համար մարդկությանն ապագայում անհրաժեշտ է լքել Երկիրը և ապաստան գտնել այլ մոլորակների վրա։

«Երկարաժամկետ հեռանկարում ողջ մնալու համար կարևոր է, որ մենք կարողանանք լքել մեր փխրուն մոլորակի սահմանները։ Երկրի վրա մեր հետագա ապրելու համար բազմաթիվ սպառնալիքներ կան, օրինակ, միջուկային պատերազմը, գլոբալ ջերմացումը և գենետիկորեն վերափոխված վիրուսները, և այդ սպառնալիքների թիվը, հավանաբար, կավելանա նոր տեխնոլոգիաների զարգացմանը զուգընթաց։ Մեզ անհրաժեշտ է սփռվել տիեզերքում և տեղափոխվել այլ աստղերի վրա, որ Երկրի վրա սպասվող աղետը մարդկության վերացում չնշանակի»,– նշել է նա։

Գիտնականները պատմել են, թե ինչպիսին կլինի աշխարհը հարյուր տարի հետո>>

Հոքինգի կարծիքով, երկնային ինչ–որ մարմնի հետ Երկրի բախումից մարդկության կործանման հավանականությունն ավելին չէ, քան հենց մարդկանց մեղքով աշխարհի վերջի հավանականությունը։ «Վերջին բախումը խոշոր աստղակերպի հետ 70 տարի առաջ էր։ Մեր` ողջ մնալու համար ավելի ակնհայտ սպառնալիքներ կան»,– ավելացրել է գիտնականը։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին