415.24
4.83
386.52
+26
Եղանակը Երևանում
Հայ

Հնդկական ընկերությունը հայտարարել է Զիկա վիրուսի պատվաստանյութի ստեղծման մասին

20:14
03 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 3 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Bharat Biotech International Limited հնդկական ընկերությունը հայտարարել է Զիկա վիրուսի դեմ պատվաստանյութի ստեղծման հավանականության մասին։ Այդ մասին, ինչպես գրում է Lenta.ru–ն, Ասիական–խաղաղօվկիանոսյան խոշորագույն ընկերություններից մեկը հայտնել է NDTV հեռուստաալիքին։

«Եթե խոսենք Զիկա վիրուսի մասին, ապա, հնարավոր է, աշխարհում առաջին ընկերությունը կդառնանք, որը մոտ ինն ամիս առաջ պատվաստանյութի պատենտային հարցում է ներկայացրել»,– ասել է ընկերության ղեկավար Կրիշնա Էլան։

Bharat Biotech International Limited–ը մշակել է թեկնածուական պատվաստանյութի երկու տեսակ։ Դեղորայքի արդյունավետության ստուգման համար անհրաժեշտ են մարդկանց և կենդանիների վրա կատարվող գիտափորձեր, որոնք կարող են որոշ ժամանակ պահանջել։ Ֆիրման դիմել է Հնսկաստանի բժշկական հետազոտությունների խորհրդի օգնությանը։

Գիտնականներ` Զիկա վիրուսի պատվաստանյութը կարող է պատրաստ լինել մինչև տարեվերջ>>

Խորհրդի ղեկավար Սոումիա Սվամինաթհանն ասել է. «Մեզ տեղեկացրել են Bharat Biotech–ի թեկնածուական պատվաստանյութի մասին։ Մենք ուսումնասիրում ենք այն գիտական տեսանկյունից և կգնահատենք դրա արդյունավետությունը։ Դա «Արտադրված է Հնդկաստանում» արշավի շրջանակում արտադրված լավ պրոդուկտի օրինակ է»։

Զիկա վիրուսի հարուցած հիբանդությունը թեթև գլխացավ է առաջացնում, կարմրուկանման ցան, տենդ, թուլություն, կոնյունկտիվիտ և մարմնի տարբեր մասերի ցավ։ Վիրուսը հատկապես վտանգավոր է հղի կանանց համար։ Այն պտղի մոտ առաջ է բերում միկրոցեֆալիա` ուղեղի և գանգի չափերի փոքրացում, ինչը հանգեցնում մտավոր հետամնացության։

Հիվանդության հիմնական հարուցիչներն արևադարձային և մերձարևադարձային գիտիներում տարածված Aedes տեսակի մոծակներն են։ Գիտնականները չեն բացառում մարդուց մարդուն (սեռական ճանապարհով) հիվանդության փոխանցման հավանականությունը։ Ներկայում վիրուսը տարածված է Լատինական Ամերիկայի երկրներում (բացի Չիլիից) և թափանցում է ԱՄՆ–ի տարածք։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին