414.49
4.78
386.98
+20
Եղանակը Երևանում
Հայ

Հայազգի քիմիկոս Իվան Ապրահամյանն արժանացել է CLP հեղինակավոր մրցանակի

16:00
27 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 27 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. Դարտմուտի հետազոտական համալսարանի քիմիայի ամբիոնի դոցենտ, հայազգի Իվան Ապրահամյանն (Ivan Aprahamian) արժանացել է Քրամ Լեն Պեդերսեն (CLP) հեղինակավոր մրցանակի սուպրամոլեկուլային քիմիայի բնագավառում, գրում է now.dartmouth.edu կայքը:

Ինչպես հայտնում է քոլեջի կայքը, Իվան Ապրահամյանը հայտնի է մոլեկուլային փոխարկիչների ոլորտում իր աշխատանքով: «Բացի պոտենցիալ կիրառումներից, մենք ցանկանում ենք օգտագործել մեր ակտիվացված փոխարկիչները հակաուռուցքային դեղորայքի արդյունավետության բարձրացման գործում»,- ասել է գիտնականը, փոխանցում է ռեսուրսը:

CLP մրցանակը կոչված է 1987 թվականի քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակը կիսած երեք քիմիկոսների` Դոնալդ Ջ. Քրամի (ԱՄՆ), Ժան Մարի Լենի (Ֆրանսիա) և Չարլզ Պեդերսենի (ԱՄՆ) պատվին և տրվում է սուպրամոլեկուլային քիմիայի օրիգինալ և անկախ աշխատանքների հեղինակ-գիտնականներին: Սուպրամոլեկուլային քիմիկոսը ստեղծում է գործիքներ, որոնք օգնում են մոլեկուլներին տարբերակել միմյանց, փոխազդել` հավաքվելով ավելի խոշոր գործող միավորների մեջ` նոր խնդիրներ լուծելու համար:

«Սա մեծ պատիվ է ինձ համար,- ասել է Ապրահամյանը: - Սա սուպրամոլեկուլային քիմիայի ամենակարևոր մրցանակն է իմ մակարդակի գիտնականի համար: Սա նաև իմ թիմի անդամների` վերջին ութ տարիներին կատարած աշխատանքի միջազգային ճանաչումն է և ոլորտի բարելավման հարցում նրանց ներդրած ավանդի վկայությունը»:

Սուպրամոլեկուլային (վերմոլեկուլային) քիմիան (Supramolecular chemistry) – հարակից գիտական ճյուղ է, որն ընգրկում է միջմոլեկուլային (ոչ կովալենտ) փոխազդեցությունների միջոցով մեկ ամբողջության մեջ միավորված, մոլեկուլներից ավելի բարդ քիմիական համակարգերի դիտարկման քիմիական, ֆիզիկական և կենսաբանական ասպեկտները: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին