413.78
4.82
386.17
+17
Եղանակը Երևանում
Հայ

Հայ քիմիկոսը Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի է արժանացել

18:30
09 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 9 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Պրոֆեսոր Սյուզաննա Հարությունյանն արժանացել է Թագավորական քիմիական միության հեղինակավոր պարգևի՝ հոմոգեն կատալիզի ոլորտում կատարած գյուտի համար:

Ինչպես «Նովոստի-Արմենիա» գործակալությանը հայտնեցին միության մամուլի ծառայությունից, Հարությունյանն աշխատում է Հոլանդիայի համալսարանում, բայց ծնվել-մեծացել է Երևանում:

Նրա աշխատությունը նվիրված է մոլեկուլների սինթեզի նոր մեթոդին, որը լայն կիրառում կգտնի դեղագործության, նուրբ քիմիական և ագրոքիմիական արդյունաբերությունում: Գիտնականը ստացել է 2000 ֆունտ ստերլինգ, մեդալ և հավաստագիր:

«Բազմաթիվ լայնորեն կիրառվող մեթոդներն այդքան էլ արդյունավետ չեն, և արտադրության ընթացքում ավելի մեծ թվով թափոններ են գոյանում, քան մաքուր արտադրանք: Իմ հետազոտությունը կնպաստի լավագույն դեղորայքի արտադրությանը և շրջակա միջավայրի մաքրության պահպանմանը»,- ասել է Հարությունյանը:

Նրա խոսքով, նոր մեթոդները ոչ միայն թույլ կտան նոր միացություններ ստանալ, այլ նաև արդեն գոյություն ունեցող մեթոդիկաների լավագույն այլընտրանքը կդառնան:

Հոմոգեն կատալիզի ոլորտում պարգևի են արժանանում իրենց յուրատիպությամբ, կարևորությամբ և արդյունքների որակով աչքի ընկած հետազոտությունները: Պարգևն ընդգծում է թիմային աշխատանքի կարևորությունը քիմիայում:

Թագավորական քիմիական միությունը (Royal Society of Chemistry, RSC) Մեծ Բրիտանիայում գործող գիտական հանրություն է, որի նպատակը քիմիայի զարգացումն է: Կազմակերպությունը զբաղվում է գիտական հետազոտություններով, հրապարակում է ամսագրեր և գրքեր, ստեղծում է տվյալների բազա, անցկացնում է համաժողովներ, սեմինարներ և սիմպոզիումներ, ինչպես նաև իրավունք ունի ընտրելու քիմիայի բնագավառի՝ աչքի ընկնող ձեռքբերումները: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին