438.37
4.44
404.03
+7
Եղանակը Երևանում
Հայ

Գիտնականները պատմել են, թե ինչպես է կանանց վրա ազդում հասուն տարիքում երեխա ունենալը

15:26
09 Նոյեմբերի 2016
ԵՐԵՎԱՆ, 9 նոյեմբերի. /Նովոստի–Արմենիա/. 35 տարեկանից հետո երեխայի ծնունդը դրական ազդեցություն է ունենում կնոջ կոգնիտիվ ընդունակությունների վրա, համոզված են Հարավային Կալիֆոռնիայի համալսարանի մասնագետները։ Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of the American Geriatrics Society ամսագրում, հակիրճ պատմում է դրա մասին Science Daily–ն։

Ամերիկացի գիտնականների հետազոտությանը մասնակցել է դաշտանադադարի ժամանակահատվածում գտնվող 830 կին։ Մասնագետներն ուսումնասիրել են, թե ինչպես է վերարտադրողականության ժամանակահատվածի տևողությունը և հորմոնալ հակաբեղմնավորիչների ընդունումն ազդում միջին տարիքի կանանց մտածողության, ուշադրության և հիշողության վրա։

Պարզվել է, որ ուշ հղիությունը (35 տարեկանից հետո) և հորմոնալ հակաբեղմնավորիչները կարող են դրական ազդեցություն ունենալ խոսքի հիշողության և ճանաչողության վրա։ Գիտնականները դա բացատրում են հղիության ժամանակ և երեխայի ծնունդից հետո կատարվող հորմոնալ փոփոխություններով։

«Դա, իհարկե, չի նշանակում, որ պետք է սպասել 35 տարեկանի` երեխա ունենալու համար,– գրում է հետազոտության հեղինակ Ռոքսանա Քարիմը։ – Այնուամենայնիվ, մեր եզրակացությունները վկայում են ավելի հասուն տարիքում վերջին հղիության դրական էֆեկտի մասին։ Անհրաժեշտ են լրացուցիչ ուսումնասիրություններ` այդ մեխանիզմն ամբողջությամբ գնահատելու և հասկանալու համար», – նշել է նա։

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին