413.78
4.82
386.17
+16
Եղանակը Երևանում
Հայ

Գիտնականները բացահայտել են երկարակեցության ուղին

14:29
21 Մայիսի 2017
ԵՐԵՎԱՆ, 21 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Մեծ ընտանիքները և սոցիալական ամուր կապերն օգնում են պրիմատներին ավելի երկար ապրել: Դա պարզել են Էքսեթերի համալսարանի գիտնականները` ուսումնասիրելով Պուերտո Ռիկոյի մոտ հազար ռեզուս մակակների:

Արդյունքը, մասնագետների խոսքով, կիրառելի է նաև մարդու նկատմամբ: Ինչպես գրում է Lenta.ru-ն, հետազոտության մամուլի հաղորդագրությունը հրապարակվել է
Phys.org կայքում:

Որպես պրիմատների սոցիալական կապերի թվի ցուցանիշ կենսաբանները վերցրել են անհատի մտերիմների թիվը: Պարզվել է, որ յուրաքանչյուր բարեկամ նվազեցրել է կենդանու մահվան հավանականությունն առաջիկա տարում 2.3 տոկոսով:

Այդ կապը, սակայն, չի հայտնաբերվել տարեց էգերի մոտ: Գիտնականները կարծում են, որ դրա պատճառը պրիմատների ավագ սերնդի և երիտասարդ կապիկների վարքագծի տարբերություններն են: Այսպես, կենդանիները հակված են ագրեսիա դրսևորել` խմբում տեղ զբաղեցնելու համար, և ցանկանում են, որ կոլեկտիվի մյուս անդամները նրանց համար հոգ տանեն, օրինակ, օգնեն ազատվել մակաբույծներից: Տարեց մակակներն ավելի ընտրողական էին սոցիալական կապերի մեջ, ինչը նվազեցնում էր նրանց քանակը, չնայած մեծ ընտանիքի առկայությանը:

Գիտնականները կարծում են, որ հետազոտության արդյունքները կօգնեն իմանալ, թե ինչպես են հնագույն մարդիկ գոյակցել միմյանց հետ, և արդյոք դա ազդել է նրանց կյանքի որակի վրա: Այսպիսով, սոցիալական կապերը բարերար ազդեցություն են ունենում երկարակեցության վրա, էվոլյուցիան այդ կերպ կարող էր նպաստել առաջին հասարակությունների զարգացմանը: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին