ԵՐԵՎԱՆ, 18 հունիսի./Նովոստի-Արմենիա/. Այն կանայք, ովքեր բեղմնավորման պահին ավելորդ քաշ ունեն, արատներով երեխա ունենալու ռիսկային գոտում են:
Այսպիսի եզրակացության են եկել Շվեդիայի Կարոլինայի ինստիտուտի գիտնականները: Նրանց հետազոտության արդյունքները հրապարակվել են British Medical Journal ամսագրում, հաղորդում է
gazeta.ru կայքը:
Հետազոտության մեջ գիտնականները վերլուծել են Շվեդիայում 2001-ից 2014 թվականները ծնված 1.2 մլն նորածինների վերաբերյալ գրառումները` սահմանելով կապը կանանց ավելորդ քաշի և նրանց երեխաների մոտ ի ծնե շեղումների ռիսկի միջև:
Загружается новость ... "Лево"
Այդպիսի արատների թվում են` սրտի արատները, մարսողական համակարգի անոմալիաները, սեռական օրգանների և վերջույթների սխալ ձևավորումը: Վերլուծությունը ցույց է տվել, որ ուսումնասիրվող երեխաներից 43 550-ն ունեցել են լուրջ խանգարումներ, միաժամանակ, այդ խանգարումների ռիսկն ավելորդ քաշով մայրերի համար կազմում էր 3,5%, ճարպակալմամբ մայրերի համար` 3,8% և երկրորդ աստիճանի ճարպակալմամբ մայրերի համար` 4,7%:
Որպես պատճառ գիտնականները նշում են փոփոխված հորմոնալ ֆոնը, բորբոքումները և սննդարար նյութերի ոչ ճիշտ մատակարարումը երեխային ընկերքի միջոցով: «Պետք է քայլեր ձեռնարկվեն, որոնք վերարտադրողական տարիքի կանանց կդրդեն առողջ կենսակերպ վարել և նորմալ քաշ պահպանել բեղմնավորումից առաջ», — կարծում է հոդվածի հեղինակը: -0-