Գանգ հիշեցնող աստերոիդ է մոտենում Երկրին

22.12.2017, 11:14
Ձևով գանգ հիշեցնող 2015 TB-145 աստղակերպ է մոտենում Երկրին։
Գանգ հիշեցնող աստերոիդ է մոտենում Երկրին
ԵՐԵՎԱՆ, 22 դեկտեմբերի. /Նովոստի–Արմենիա/. Ձևով գանգ հիշեցնող 2015 TB-145 աստղակերպ է մոտենում Երկրին։

Առավելագույն մոտեցումը կդիտվի հաջորդ տարվա նոյեմբերին, գրում է Lenta.ru–ն` հղում անելով ScienceDaily–ին։

Արտասովոր աստերոիդն ունի 625–ից մինչև 700 մետր երկարություն։ Միաժամանակ, դրա մակերևույթն արտացոլում է արեգակնային լույսի միայն վեց տոկոսը։ Սեփական առանցքի շուրջ պտույտի ժամանակահատվածը կազմում է մոտ մեկ ժամ։

Загружается новость ... "Право"

Երկրի հետ աստերոիդի նախորդ մոտեցումը 2015 թվականի հոկտեմբերին էր։ Երկնային մարմինն անցել է մեր մոլորակի կողքով Երկրից և Լուսնից ընդամենը 1.3 տարածության վրա։ Հաջորդ տարի այն մի փոքր ավելի հեռու կլինի։

Գիտնականների կանխատեսումներով, 2015 TB-145 աստղակերպի մերձեցումը մեր մոլորակի հետ տեղի կունենա միայն 2088 թվականին։

Դեկտեմբերի 16–ին հաղորդվել էր, որ Երկրին է մոտենում 3200 Phaethon աստերոիդը։ Այն անցել է մեր մոլորակից 10.4 մլն կիլոմետր հեռավորության վրա դեկտեմբերի 17–ին։ -0-