Երեխաների բեղմնավորում երեք ծնողների՞ց
04.02.2016,
16:59
Ամերիկացի գիտնականները և կենսաէթիկայի մասնագետները հավանություն են տվել երկրում երեք ծնողներից երեխա ունենալ թույլ տվող տեխնոլոգիայի ներդրմանը։
ԵՐԵՎԱՆ, 4 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Ամերիկացի գիտնականները և կենսաէթիկայի մասնագետները հավանություն են տվել երկրում երեք ծնողներից երեխա ունենալ թույլ տվող տեխնոլոգիայի ներդրմանը, գրում է vesti.ru–ն։
Ավելի վաղ նմանատիպ գիտափորձերը թույլ էր տվել Մեծ Բրիտանիայի խորհրդարանը։ Այսպիսի տեխնոլոգիայի օգնությամբ գենետիկները հույս ունեն ազատել երեխաներին գենետիկ հիվանդություններից, նշում է պարբերականը։
Դա հնարավոր է իրականացնել մոր հիվանդ միտոքոնդրիումների փոխարինմամբ դոնոր կնոջ առողջ միտոքոնդրիումներով։ Ստացվում է, որ երեխան, փաստորեն, բեղմնավորվել է երկու մայրերի և մեկ հոր մասնակցությամբ։
Այսպիսի տեխնոլոգիաների կիրառման հնարավորությունը քննարկել է հատուկ հանձնաժողովը, որը դեռ նախորդ տարի ստեղծել է Սննդամթերքի և դեղորայքի որակի սանիտարային վերահսկողության ամերիկյան վարչությունը։
Ջոնս Հոփքինսի համալսարանի կենսաէթիկայի մասնագետ Ջեֆրի Կանը, ով գլխավորում է հանձնաժողովը, հայտարարել է, որ արդյունքում «երեք ծնողներից երեխա ունենալու» տեխնոլոգիան կարելի է կիրառել, բայց զգուշությամբ։
Ինչպես կարծում են մասնագետները, այդ տեխնոլոգիան կարելի է կիրառել միայն բացառիկ դեպքերում և պետական ծառայությունների վերահսկողությամբ։ Բացի այդ, պետք է փոխարինել միայն արական սեռի սաղմերի` թերություններ ունեցող միտոքոնդրիումները, նշում է Washington Post–ը։
Այնուամենայնիվ, փորձագետների հավանությունը դեռ չի նշանակում, որ առաջիկայում ԱՄՆ–ում կհայտնվեն «գենամոդիֆիկացված երեխաներ»։ 2016 թվականի բյուջեում նման գիտափորձերի ծախսեր նախատեսված չեն։ -0-