Չի բացառվում երկրորդ Մարսի գոյությունն Արեգակնային համակարգում

24.06.2017, 17:08
Արիզոնայի համալսարանի աստղագետները հավանական են համարում Արեգակնային համակարգում տասներորդ մոլորակի գոյությունը:
Չի բացառվում երկրորդ Մարսի գոյությունն Արեգակնային համակարգում
ԵՐԵՎԱՆ, 24 հունիսի. /Նովոստի–Արմենիա/. Արիզոնայի համալսարանի աստղագետները հավանական են համարում Արեգակնային համակարգում տասներորդ մոլորակի գոյությունը, որը չափերով և զանգվածով համեմատելի է Մարսի հետ։

Հետազոտությունն ուղղվել է հրապարակման The Astronomical Journal–ում, իսկ դրա մասին հայտնում է New Scientist–ը, գրում է Lenta.ru–ն։

Մարսին նմանվող մոլորակը տեղակայված է Նեպտունի ուղեծրից այն կողմ և բազմաթիվ սառցե երկնային մարմիններ պարունակող Կոյպերի գոտում։

Загружается новость ... "Право"

Գիտնականների անցկացրած հաշվարկները, տասներորդ մոլորակը կարող է հեռու լինել Արեգակից 50 աստղագիտական միավորով, իսկ դրա ուղեծիրը թեքված է դեպի արեգակնածրի հարթություն ութ աստիճանով։ Երկնային մարմինն ազդում է Կոյպերի գոտու հայտնի օբյեկտների վրա և, ամենայն հավանականությամբ, հնագույն ժամանակներում ավելի մոտ է եղել Արեգակին։

Ներկայում Արեգակնային համակարգը պաշտոնապես ընդգրկում է ութ մոլորակ` Մերկուրի, Վեներա, Երկիր, Մարս, Յուպիտեր, Սատուրն, Ուրան և Նեպտուն։ 2016 թվականի հունվարին ամերիկացի մասնագետները հայտնաբերել են իններորդ մոլորակի գոյության վկայություն, որն իր բնութագրերով Նեպտունն է հիշեցնում, բայց հեռու է Արեգակից 600-1200 աստղագիտական միավորով։ -0-