414.49
4.78
386.98
+21
Եղանակը Երևանում
Հայ

Բժիշկները հերքել են եղանակի և հոդացավերի միջև կապը

17:00
15 Հունվարի 2017
ԵՐԵՎԱՆ, 15 հունվարի. /Նովոստի-Արմենիա/. Ավստրալացի գիտնականները հերքել են այն ընդունված կարծիքը, թե եղանակի փոփոխությունները բացասաբար են ազդում մեջքի ցավերից կամ արտրիտով տառապող մարդկանց վրա, գրում է vokrugsveta.ru կայքը:

Սիդնեյի գլոբալ առողջության ինստիտուտի մասնագետները հետևել են մեջքի ցավերից տառապող 1000 մարդու և ծնկահոդի օստեոարտրիտ ունեցող 350 մարդու առողջական վիճակին:

Ուսումնասիրությունը տևել է երեք ամիս, այդ ընթացքում միջին օրական ջերմաստիճանը տատանվել է 5,4-ից 32,8 աստիճանի սահմաններում ըստ Ցելսիուսի:

Հետազոտողները նշել են եղանակային պայմաններն այն օրը, երբ ցավ են զգացել, և դրանից մի քանի օր առաջ նույնպես ֆիքսել են ջերմաստիճանը: Արդյունքները չեն բացահայտել որևէ կապ մեջքի ցավի և օդի ջերմաստիճանի, ինչպես նաև խոնավության, մթնոլորտային ճնշման, քամու ուղղության և տեղումների քանակի միջև:

Մասնագետները նշում են, որ շոգ եղանակին մի փոքր ավելանում էին գոտկատեղի ցավերի գանգատները, բայց այդ կախվածությունը կլինիկապես նշանակալի չէր:

«Մեջքի ցավերի համար վատ եղանակն էին մեղավոր համարում դեռևս Հին Հռոմի ժամանակներում: Բայց մեր հետազոտությունները ցույց են տվել, որ դա կարող է հիմնված լինել միայն այն փաստի վրա, որ մարդիկ հակված են հիշելու իրենց պնդումները հաստատող իրադարձությունները», — ասում է հետազոտության համահեղինակ Քրիս Մեյերը:

Մեջքի մշտական ցավերից տառապում է երկրագնդի բնակչության մինչև մեկ երրորդը:

60 տարեկանից բարձր տղամարդկանց գրեթե 10 տոկոսը և կանանց 18 տոկոսն ունեն օստեոարտրիտ:
Բժիշկների խոսքով, պետք չէ այդքան մեծ ուշադրություն դարձնել եղանակին, քանի որ այն լուրջ ազդեցություն չունի արտրիտի վրա: Բացի այդ, դրա վրա ազդել հնարավոր չէ: Ավելի լավ է՝ կենտրոնանալ հիվանդության կանխարգելման և բուժման վրա: -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին