432.8
4.09
410.12
+17
Եղանակը Երևանում
Հայ

Բրիտանացի գիտնականները գենային մոդիֆիկացման կենթարկեն մարդու սաղմը

19:00
01 Փետրվարի 2016
ԵՐԵՎԱՆ, 1 փետրվարի. /Նովոստի–Արմենիա/. Մեծ Բրիտանիայի մարդու բեղմնավորման և սաղմնաբանության վարչությունը թույլ է տվել Լոնդոնի Ֆրենսիս Կրիկի համալսարանի գիտնականներին գենային մոդիֆիկացման ենթարկել մարդկային սաղմերը, գրում է bbc.com–ը։

Դոկտոր Քեթի Նիականի գլխավորած գիտական հետազոտության հիմնական նպատակն է` հասականալ, թե ինչ գեներ են պետք սաղմին հաջող զարգացման համար։

Գիտնականները կուսումնասիրեն բեղմնավորումից հետո ձվաբջջի կյանքի առաջին յոթ օրերը, քանի որ այս ժամանակահատվածում այն բաժանվում է` մեկ բջջից հասնելով մոտ 250–ի։ Բացի այդ, որոշ բջիջներ արդեն որոշակի գործառույթներ են սկսում կատարել։ Իսկ գեներից կախված է` կապրի բջիջը, թե ոչ։

Ենթադրվում է, որ ստացված տվյալները կօգնեն, մասնավորապես, բարելավել սաղմի զարգացման գործընթացն արտամարմնային բեղմնավորման ժամանակ։ Նոր մշակումները կօգնեն նաև անպտղության բուժման և վիժումների ու երեխաների տարբեր արատների կանխարգելման հարցում։

Հետազոտությունում կօգտագործվեն միայն այդ նպատակների համար տրամադրված սաղմերը։ Գիտնականները չեն կարողանա կանանց փոխպատվաստել գիտափորձում ներառված սաղմերը։

Эмбрион

Hinxton Group ոսկրածուծի բջիջների, էթիկայի և իրավունքի միջազգային կոնսորցիումը նախորդ տարվա սեպտեմբերին հայտարարություն է տարածել, որում կոչ է արել թույլ տալ մարդու սաղմի գենային մոդիֆիկացումը։ Եվրոպայում այս պրակտիկան արգելված է։

Իսկ նախորդ տարվա ապրիլին գիտնականների միջազգային խումբը կոչ է արել չինացի գործընկերներին դադարեցնել մարդու սամղի գենային փոփոխությունների հետ կապված փորձարկումները հետազոտության ընթացքում առաջացած անսպասելի մեծ թվով մուտացիաների պատճառով։

Հիշեցնենք, որ գիտական առաջընթացը դադարեցնելու կոչով բոլորովին վերջերս հանդես էր եկել տեսաբան–ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը` նախազգուշացնելով մարդկության վերացման վտանգի մասին։ -0-

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին