Beeline-ը պարգևատրեց «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողներին

08.09.2016, 19:40
Beeline-ը պարգևատրեց «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողներին:
Beeline-ը պարգևատրեց «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողներին
ԵՐԵՎԱՆ, 8 սեպտեմբերի. /Նովոստի-Արմենիա/. Beeline-ը պարգևատրեց «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի հաղթողներին, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։

Ըստ հաղորդագրության, պարգևատրման արարողությունը տեղի ունեցավ Հյուսիսային պողոտայում գտնվող Beeline վաճառքի և սպասարկման գրասենյակում։

Արարողությանը հրավիրված էին մրցույթի հիմնական հաղթողները և մրցանակակիրները:

Ընդհանուր առմամբ, մրցույթին մասնակցել է 446 օգտատեր, իսկ քվեարկությանը`28 700։

Առաջին հորիզոնականը զբաղեցրած Անի Սեթյանը ստացավ գլխավոր մրցանակը` iPhone 6s սմարթֆոն, 2-րդ հորիզոնական զբաղեցրած Հայկ Չոմոյանը` Samsung Galaxy A5 սմարթֆոն, իսկ երրորդ հորիզոնական զբաղեցրած Հասմիկ Չանախչյանը` Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց:

Հանձնաժողովի կողմից ընտրված աշխատանքի հեղինակ Նարինե Սարգսյանը ևս ստացավ Samsung Galaxy Gear S2 սմարթ ժամացույց: Քվեների քանակով 4-րդից 24-րդ հորիզոնականը զբաղեցրած մասնակիցները ստացան Beeline Smart հեռախոսներ:

Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինն ի սրտե շնորհավորեց «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի բոլոր հաղթողներին, նշելով, որ մրցույթն իսկապես աննախադեպ էր ընկերության համար թե մասնակիցների թվով, և թե ներկայացված հետաքրքիր ու յուրահատուկ աշխատանքներով։

«Մրցույթը, սակայն, այսքանով չի ավարտվում: Մենք արժեքավոր և հետաքրքիր նվերներ ենք պատրաստել նաև հոկտեմբերին կայանալիք խաղարկության համար, որին կարող են մասնակցել մրցույթի և քվեարկության բոլոր մասնակիցները: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մասնակիցներին և մաղթում հաջողություն առաջիկա խաղարկությանը», - նշեց Պյատախինը։

Ինչպես նշվում է հաղորդման մեջ, «Ստեղծիր քո Neo-ն» մրցույթի և քվեարկության բոլոր մասնակիցները http://neo.pgtb.me/8826G2 հղումով աշխատանքը ներբեռնելուց կամ քվեարկելուց հետո ստացել են հատուկ կոդ: Մինչև 2016 թ. հոկտեմբերի 1-ը ներառյալ «NEO Max» ծառայությանը միանալու դեպքում նշված կոդը ներկայացնելով` նրանք հնարավորություն կստանան մասնակցելու 2016 թ. հոկտեմբերի 14-ին կայանալիք խաղարկությանը, որտեղ կխաղարկվեն սմարթֆոններ, սմարթ ժամացույցներ և Wi-Fi range extender-ներ:

«Ստեղծիր քո Neo-ն» մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ էր ցանկացած իր կամ առարկա օգտագործելով կազմել «Neo» բառը, լուսանկարել այն և Neo ծառայության համար ստեղծված օրիգինալ կարգախոսի հետ ներբեռնել http://neo.pgtb.me/8826G2 հղումով:

«ԱրմենՏել» ՓԲԸ–ն (ապրանքանիշը` Beeline) 2006 թ.–ի նոյեմբերի 3–ին ներառված է «ՎիմպելԿոմ Լթդ» ընկերությունների խմբի կազմում, որը ձեռք է բերել ընկերության բաժնետոմսերի 90 տոկոսը։ 2007 թ.–ի ապրիլից «ԱրմենՏել» ընկերության բաժնետոմսերի 100 տոկոսը պատկանում է ռուսական ընկերությանը։ «ԱրմենՏելը» տրամադրում է ամրակցված (ավելի քան 650 հազար բաժանորդ) և բջջային կապի (ավելի քան 780 հազար բաժանորդ), ինչպես նաև երկրի ողջ տարածքում բարձր արագության ինտերնետի ծառայություններ։ -0-