Բացահայտվել է երկար կյանքի պայմանը

17.12.2017, 21:10
Իտալական գյուղերի երկարակյացները տարբերվում են կյանքինկատմամբ պոզիտիվ վերաբերմունքով:
Բացահայտվել է երկար կյանքի պայմանը
ԵՐԵՎԱՆ, 17 դեկտեմբերի. /Նովոստի Արմենիա/. Իտալական գյուղերի երկարակյացները տարբերվում են կյանքին պոզիտիվ վերաբերմունքով, աշխատասիրությամբ, համառությամբ, ընտանիքի, կրոնի հետ ամուր կապով, ու սեփական հողով: Դա բացահայտել են Հռոմի Լա Սապիենցա համալսարանի ու Սան Դիեգոյի Կալիֆորնիական բժշկական դպրոցի գիտնականները, ովքեր հրապարակել են իրենց հոդվածն International Psychogeriatrics պարբերականում:

Գիտնականների կարծիքով, բացահայտված հոգեբանական առանձնահատկությունները երկարակյաց կյանքի գործոններից են, գրում է lenta.ru-ն:

Հետազոտմանը մասնակցել է 29 տարեց մարդ և նրանց 51 բարեկամները Իտալիայի Չիլենտո շրջանի ինը գյուղերից: Ամենատարեց կամավորների տարիքը հասնում էր 90-101-ի:

Загружается новость ... "Право"

Գիտնականները գնահատել են հոգեկան ու ֆիզիկական առողջության ցուցանիշները, ինչպես նաև հարցազրույցներ են անցկացրել, որոնց ժամանակ մասնակիցները պատմել են իրենց անձնական կյանքի, իրենց համար կարևոր իրադարձությունների ու համոզմունքների մասին:

Պարզվել է, որ երկարակյացների հոգեկան առողջությունն ավելի լավն էր, քան իրենց ընտանիքների ավելի երիտասարդ` 51-75 տարեկան ներկայացուցիչների մոտ: Նրանք դրսևորել են լավատեսություն, ինքնավստահություն, սթրեսներին դիմադրություն ու որոշումներ ընդունելու լավ հմտություններ: Բացի դրանից, նրանք հավատարիմ էին իրենց համոզմունքներին, հաջողությամբ հաղթահարում էին կյանքի դժվարությունները և չեին անհանգստանում մյուսների կարծիքի վերաբերյալ: -0-