Այլմոլորակայինները կարող են Երկիրն անմարդաբնակ համարել
06.02.2016,
14:07
«Բնակելիության ցուցիչը», որը գիտնականներն օգտագործում են այս կամ այն մոլորակում կյանքի հայտնաբերման հավանականությունը գնահատելու համար, այդքան էլ ճշգրիտ չէ:
ԵՐԵՎԱՆ, 6 փետրվարի. /Նովոստի-Արմենիա/. «Բնակելիության ցուցիչը», որը գիտնականներն օգտագործում են այս կամ այն մոլորակում կյանքի հայտնաբերման հավանականությունը գնահատելու համար, այդքան էլ ճշգրիտ չէ, գրում է National Geographic-Россия-ն:
Բանն այն է, որ նոր հաշվարկներով հենց Երկրի «բնակելիության ցուցիչը» կազմում է ընդամենը 82%, այլ ոչ 100 տոկոս, ինչպես կարելի է ենթադրել: Եթե այլմոլորակայինները փորձեին հասկանալ, կա արդյոք կյանք մեր մոլորակում, այս թիվը նրանց կարող էր մոլորության մեջ գցել:
Այսպիսի գնահատականի պատճառն Արեգակին Երկրի մոտ լինելն է: Այն ստիպում է ենթադրել, որ այդ մոլորակի վրա չափազանց շոգ է կենդանի էակների համար: Վաշինգտոնի համալսարանի աստղագետ Ռորի Բարնսի խոսքով, եթե չիմանանք, որ Երկրի վրա ջուր և ծառեր կան, կարելի է մտածել, որ այն ճառագայթներից այրված անապատ է:
«Բնակելիության ցուցիչը» մշակել է Բարնսն իր գործընկերների հետ: Այն հաշվի է առնում բազմաթիվ գործոններ` հողի բնութագիրը, մթնոլորտային ճնշումը, ռադիացիայի մակարդակը: Այդ չափանիշներով գիտնականները որոշում են, թե երկնային որ մարմիններն են ավելի հեռանկարային և ուսումնասիրում են դրանք: Ամենայն հավանականությամբ, եթե Երկրի բնակելիությունը հարցականի տակ է, ապա մյուս մոլորակները, հակառակը, թերագնահատվել են:-0-