Աստղագետները ստացել են Արևի մակերեսի նկարները 30 կմ հեռավորությունից (ՎԻԴԵՈ)

02.02.2020, 13:59
Աստղագետները ստացել են Արևի մակերեսի նկարները 30 կմ հեռավորությունից. ՎԻԴԵՈ
Աստղագետները ստացել են Արևի մակերեսի նկարները 30 կմ հեռավորությունից (ՎԻԴԵՈ)
ԵՐԵՎԱՆ, 2 փետրվարի․ /Նովոստի-Արմենիա/․ Աստղագետներին հաջողվել է ստանալ, աստղադիտակի դիտումների ողջ պատմության ընթացքում, Արևի մակերևույթի առավել մանրամասն նկարները: Այս մասին հայտնում է BBC.com-ը։

Հավայան կղզիներիում գտնվող Դենիել Կ․ Ինոուի անվան երկրային արևային աստղադիտակը հրապարակել է լուսանկարներ, որոնք ցույց են տալիս մեր աստղի մակերեսի մանրամասները ՝ 30 կմ հեռավորության վրա:

Սա ֆենոմենալ նվաճում է ՝ հաշվի առնելով Արևի չափը, որն ունի 1,4 միլիոն կիլոմետր տրամագիծ և գտնվում է Երկրից 149 միլիոն կմ հեռավորության վրա:

Նկարներում պատկերված արևային մակերեսի բջջային կառույցներից յուրաքանչյուրն ունի մոտավորապես ԱՄՆ Տեխաս նահանգի չափ տարածք: Նման կառույցներում տեղի են ունենում լիցքավորված պլազմայի և տաք գազերի կոնվեկցիայի ակտիվ գործընթացներ:-0-