530.17
7.45
476.34
+23
Եղանակը Երևանում
Հայ

Աստղաբանները զգուշացրել են հուլիսի 2–ի խավարման վտանգների մասին

22:12
01 Հուլիսի 2019

ԵՐԵՎԱՆ, 1 հուլիսի./Նովոստի–Արմենիա/. Երկիր մոլորակի որոշ բնակիչներ կարող են երեքշաբթի հետևել Արևի ամբողջական խավարման։ Լուսինը կփակի լուսատուին միայն Չիլիի, Արգենտինայի և Խաղաղ օվկիանոսի հարավ–արևելյան ավազանի շրջանում, սակայն աստղաբանները և թվաբաններն արդեն ասել են, որ այս իրադարձությունը պետք է ազդի մարդկանց ճակատագրերի վրա ամբողջ աշխարհում, ինչպես նաև մի քանի խորհուրդ են տվել, հայտնում է Московский комсомолец–ը։

Ինչպես հայտնում է թվաբան Լյուդմիլա Սավինան, ում վկայակոչում են մի շարք ԶԼՄ–ներ, արևի խավարման ժամանակ կարևոր է հատուկ ուշադրություն դարձնել ընտանիքի անդամների հետ շփմանը և ընտանեկան խնդիրները տան սահմաններից դուրս չհանել։ Նաև նշվում է, որ խավարման ժամանակ մարդիկ կարող են էմոցիաների պոռթկում ունենալ, սակայն, միաժամանակ, նրանց մոտ կդրսևորվեն փխրունությունը։

Թվաբանը նաև խորհուրդ չի տալիս հունիսի 29–ից հուլիսի 5–ն ընկած ժամանակահատվածում կարևոր գործարքներ կամ ֆինանսական պատասխանատու գործառնություններ իրականացնել։
Հարկ է նշել, որ այս կանխատեսումները որոշակիորեն իսկապես կարող են կատարվել, սակայն դա չի նշանակում, թե դրանք համապատասխանում են իրականությանը։ Դա մասամբ բացատրվում է ամենապարզ ինքնաներշնչմամբ` մարդը, ով իսկապես հավատացել է կանխատեսմանը, իրեն «նյարդային» կզգա, իսկ անվստահությունը կխանգարի հաջողության հասնել։ Այս ամենը թվաբանի խոսքերին չափազանց հավատալն է։ -0-

Թեմատիկ նյութեր
Բաժնի այլ նյութեր
11:36
08 Հոկտեմբերի 2019
Սպասված հյուր. Քիմ Քարդաշյանը ելույթ է ունենում WCIT-2019–ին (LIVE)
Քիմ Քարդաշյան–Ուեսթն այս րոպեներին ելույթ է ունենում Երևանում անցկացվող WCIT-2019 ՏՏ համաշխարհային 23–րդ կոնգրեսում։
21:34
07 Հոկտեմբերի 2019
Pixar & PicsArt: երկու ընկերություններն ընդլայնում են գործակցությունը
Pixar Animation Studios հայտնի կինոստուդիան և PicsArt (լուսանկարների ամերիկյան ստարտափ–խմբագիր) հայտնի ընկերության հայկական գրասենյան արդյունավետ գործակցություն են սկսել։
17:01
07 Հոկտեմբերի 2019
WITSA–ի նախագահը` արհեստական բանականության մասին. «Մենք չպետք է վախենանք նոր տեխնոլոգիաներից»
Արհեստական բանականության տեխնոլոգիաների զարգացումը չպետք է վախեցնի մարդկությանը
16:42
07 Հոկտեմբերի 2019
Բժշկության Նոբելյան մրցանակ է շնորհվել թթվածնին բջիջների արձագանքի ուսումնասիրության համար
Թթվածնի հիմնարար նշանակությունը հայտնի է հնագույն ժամանակներից
20:25
22 Սեպտեմբերի 2019
Ամենօրյա լոգանքը վտանգավոր է. մաշկաբաններ
Հաճախ լոգանք ընդունելու դեպքում նվազում է մաշկի պաշտպանիչ շերտը:
12:17
10 Սեպտեմբերի 2019
Քիմ Քարդաշյանը Հայաստան կայցելի. WCIT կազմկոմիտե
Քարդաշյանը հանդես կգա որպես հիմնական զեկուցող և պանելիստ։
21:15
01 Սեպտեմբերի 2019
Google-ն iPhone-ներից անձնական տվյալների զանգվածային արտահոսք է հայտնաբերել
Google ընկերությունը հայտնաբերել է iOS օպերացիոն համակարգով աշխատող սարքերի վարակման կայքերը:
11:49
29 Օգոստոսի 2019
Սլովենիայում անցկացված ինֆորմատիկայի օլիմպիադային ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ
Օլիմպիադային, որին մասնակցում էր 24 երկրի 90 աշակերտ, ՀՀ թիմը նվաճել է 1 ոսկե և 2 բրոնզե մեդալ։
17:11
24 Օգոստոսի 2019
Աշնանային «խնձոր». Apple–ը միանգամից 3 նոր iPhone կներկայացնի
Apple–ը սեպտեմբերին կներկայացնի iPhone–ի երեք նոր մոդելներ
14:58
18 Օգոստոսի 2019
Փորձագետները պարզել են լավագույն տեսախցիկով սմարթֆոնը (ՎԻԴԵՈ)
DxOMark–ի փորձագետները նշել են այն սմարթֆոնը, որի լուսանկարներն առանձնանում են լավագույն որակով։

15:31
17 Օգոստոսի 2019
Գիտական վեճեր. շոկոլադն անօգու՞տ է դեպրեսիայի դեպքում
«Դեպրեսիա և անհանգստություն» պարբերականի ուսումնասիրության մեջ խոսվում է մուգ շոկոլադի օգտակար հատկությունների մասին:
11:56
12 Օգոստոսի 2019
Երկրագնդին Քեոփսի բուրգի չափերի աստերոիդ է մոտենում
Երկիր մոլորակին հսկա աստերոիդ է մոտենում։