ԵՐԵՎԱՆ, 25 մայիսի. /Նովոստի-Արմենիա/. Շվեդ գիտնականները պատմել են, թե ինչն է խանգարում երկարակեցությանը և ինչու է կարևոր լավ քնելը:
Ժամանակակից հասարակությունը չի կարող ասել, թե լավ է քնում, բայց դա կարելի է փոխհատուցել հանգստյան օրերով: Սակայն, մասնագետների կարծիքով, լավ քունը կարող է մի շարք հիվանդություններ կանխարգելել:
Սթոքհոլմի համալսարանի գիտնականները Science Alert պարբերականին պատմել են իրենց գիտափորձի մասին, որին մասնակցել է 38 հազար մեծահասակ: Նրանք հաղորդել են բժիշկներին, թե որքան են քնում աշխատանքային օրերին և տոներին: Նրանց հետևել են 13 տարի, գրում է
newsyou.info-ն:
Հաշվի են առնվել` սեռը, ֆիզիկական ակտիվությունը, մարմնի քաշը, ծխելը: Պարզվել է, որ դեռ 65 տարին չբոլորած մարդիկ, ովքեր քնի պակաս են ունեցել, վաղաժամ մահվան` 65 տոկոսով ավելի մեծ ռիսկ են ունեցել: Բայց եթե նրանք հանգստյան օրերին ավելի երկար են քնել, ապա նրանց առողջությունը չի տարբերվել ստուգողական խմբից:
Գիտնականները հաշվետվություն են կազմել, որում ասվում է, թե եթե մարդը քիչ է քնում, ապա ավելի շատ է հիվանդանում: Բացի այդ, ինը ժամից ավելի քնելը նույնպես մեծացնում է վաղաժամ մահվան ռիսկը: -0-