Առաջին անգամ լուսանկարվել է օտար աստղի մակերևույթը (ՖՈՏՈ)
26.08.2017,
13:25
Չիլիի և Գերմանիայի աստղագետներն առաջին անգամ ստացել են Անտարեսի` Կարիճի համաստեղության կարմիր գերհսկայի մակերեսի լուսանկարը:
ԵՐԵՎԱՆ, 26 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Չիլիի և Գերմանիայի աստղագետներն առաջին անգամ ստացել են Անտարեսի` Կարիճի համաստեղության կարմիր գերհսկայի մակերեսի լուսանկարը: Նման հնարավորություն ընձեռել է աստղի մոտակայքում գազի արագ տեղաշարժվող կուտակումները, սակայն դեռ հայտնի չէ, թե հատկապես ինչն է դրանց շարժման առիթ հանդիսանում: Ինչպես հաղորդում է lenta.ru–ն, գիտնականների հոդվածը հրապարակվել է Nature ամսագրում:
Անտարեսը Երկրից 555 լուսային տարվա հեռավորության վրա է։ Այն Արեգակից 883 անգամ մեծ է, դրա չափերը համադրելի են Մարսի ուղեծրի հետ: Գերհսկային հետևելու համար աստղագետներն օգտվել են Very Large Telescope-ի` Չիլիի Սերրո Պարանալ սարի վրա գտնվող մի խումբ աստղադիտակների հիման վրա գործող ինտերֆերոմետրից: Ինտերֆերոմետրը գործում է որպես մեկ հսկա աստղադիտակ, ինչը թույլ է տալիս տիեզերական օբյեկտների բարձր կետայնության պատկերներ ստանալ:
Աստղի դիտարկումները կատարվել են ինֆրակարմիր տիրույթում `հինգ օրվա ընթացքում: Չորս համաժամանակեցված աստղադիտակների տվյալները մշակվել են հատուկ ալգորիթմով:
Բացի մակերևութի մանրամասներից, աստղագետներին հաջողվել է տեսնել, որ Անտարեսի մթնոլորտային սահմանից դուրս գազային ամպերը, որոնք շարժվում են 20 կմ վայրկյան արագությամբ, պարուրում են գերհսկային աստղի շառավղի 0.7 հաստությամբ շերտով։
Կոնվեկցիան` նյութի շրջանառությունը տաքացման և սառեցման ազդեցության տակ, չի կարող բացատրել այս երևույթը:
Orion- ի համաստեղությունում գտնվող Բետելգեյզ կարմիր գերաստղի մոտ նույն կառուցվածքն է դիտարկվում, սակայն այն ավելի դանդաղ է շարժվում:-0-

Загружается новость ... "Лево"