Apple-ը նոր պրոդուկտ կներկայացնի

04.06.2017, 20:10
Apple-ը սկսել է աշխատել նոր պրոդուկտի վրա:
Apple-ը նոր պրոդուկտ կներկայացնի
ԵՐԵՎԱՆ, 4 հունիսի. /Նովոստի-Արմենիա/. Apple ընկերությունն աշխատում է Siri ձայնային կառավարմամբ խելացի դինամիկի ստեղծման վրա: Այս մասին հաղորդում է rg.ru–ն` հղում անելով Bloomberg կայքին։

Սպասվում է, որ սմարթ-դիմանիկների շնորհանդեսը կկայանա WWDC 2017 մշակողների համաժողովի շրջնակում, որը կանցկացվի Սան-Խոսեում` հունիսի 5-9-ը:

Загружается новость ... "Право"

Դինամիկները կլինեն շուկայում առկա նմանատիպ արտադրանքներից «ավելի բարձր և պարզ» որակի, ինչպես նաև կկարողանան վերարտադրել «վիրտուալ ծավալային ձայներ»: Ընդ որում`սարքերի տեխնիկական նկարագիրը չի հրապարակվում:

Ինչպես վստահեցնում են մասնագետները, սարքն ինտեգրվում է Apple-ի էկոհամակարգին: Դինամիկի միջոցով հնարավոր կլինի ղեկավարել արտադրողի մյուս սարքավորումները, բացի այդ` խելացի սարքավորումը կարող է աշխատել նաև HomeKit համակարգի հետ: -0-