ԵՐԵՎԱՆ, 11 նոյեմբերի. /Նովոստի Արմենիա/. Apple ընկերությունը զգուշացրել է iPhone X–ի դիսփլեյի այրվելու հնարավորության մասին, հաղորդում է
telecom.arka.am–ը` հղում անելով lenta.ru–ին:
Загружается новость ... "Лево"
Դիսփլեյը կարող է այրվել, եթե էկրանին երկար ժամանակ բաց է եղել շատ վառ պատկեր։ Ինչպես գրում է Mashable–ը, դիսփլեյի այրվելու հատկությունն իսկական գլխացավանք է դարձել Google–ի համար Pixel 2 XL–ի դեպքում։
Apple տեխնիկական աջակցության կայքում հրապարակված է
հրահանգ, թե ինչպես կարելի է խուսափել Super Retina–ի դիսփլեյի այրվելուց, որն, ըստ ընկերության, «լավագույնն է այս ոլորտում»։
Նշենք, որ iPhone X–ի վաճառքը մեկնարկել է նոյեմբերի 3–ից։–0–