416.92
4.78
387.22
+29
Եղանակը Երևանում
Հայ

Ապացուցվել է, որ շները հասկանում են մարդկանց

22:30
31 Օգոստոսի 2016
ԵՐԵՎԱՆ, 31 օգոստոսի. /Նովոստի-Արմենիա/. Հունգարիայի Բուդապեշտի համալսարանի գիտնականները պարզել են, որ շներն ընդունակ են ճանաչել մարդկային բառերը և խոսքի առոգանությունը: Դրանք զանազանելու համար պատասխանատու են ուղեղի տարբեր հատվածներ` համապատասխանաբար, ձախ և աջ կիսագնդերը։

Հետազոտության արդյունքները նշվել են Science ամսագրում հրապարակված մամուլի հաղորդագրության մեջ, գրում է lenta.ru–ն։ 

собака

Նյարդակենսաբաններն ուսումնասիրել են շների ուղեղի ակտիվության փոփոխությունները` ի պատասխան մարզիչի խոսքի: Կենտրոնական նյարդային համակարգի բարձրագույն բաժինների գործունեությունը վերլուծվել է գործառնական ֆունկցիոնալ ՄՌՏ-ի միջոցով` 30 կենդանիների վրա: Շներին տարբեր առոգանություններով ասում էին գովեստի և չեզոք (նրանց համար անծանոթ, հետևաբար, անիմաստ) խոսքեր:

Հաստատվել է, որ ձախ կիսագունդը պատասխանատու է բառի ընկալման համար, բայց միայն այն դեպքում, եթե դրանք շան համար որևէ իմաստ ուննեն: Աջ կիսագնդում գտնվող լսողական հատվածը պատասխանատու է առոգանության մեկնաբանման համար: Հայտնի է, որ ուղեղի այդ հատվածը մշակում է թե ուրիշ շների, թե մարդկանց զգացմունքային հնչյունները: Սա վկայում է, որ առոգանության ճանաչման մեխանիզմները չեն սահմանափակվում գիտակցված խոսքով:

собаки

Դրական գրգիռներին (ուտելիք, սեքս, նուրբ հպումներ) արձագանքող պարգևատրման կենտրոնն ակտիվանում է միայն այն դեպքում, եթե առոգանությունը համապատասխանում է գովեստի խոսքին: Այդպիսով, շներն ընդունակ են հասկանալ ոչ միայն` ինչ են ասում մարդիկ, այլ նաև` ինչպես են դա ասում: Նմանատիպ ձևով է աշխատում նաև մարդկային ուղեղը:

Кинолог служебная собака

Գիտնականների խոսքով, հետազոտությունն առաջին քայլն է հասկանալու, թե ինչպես են շներն ընկալում մարդկային խոսքը: Բացի այդ, պարզվել է, որ բանավոր տեղեկատվության մշակման համակարգերն ավելի վաղ ծագում ունեն, քան ընդունված էր կարծել նախկինում, և դրանք բացառիկ չեն մարդկային ուղեղի համար:

Ծանոթացեք լուրերին առաջինն ու քննարկեք դրանք մեր Telegram-յան ալիքում

Partners News
ԱՌԿԱ գործակալություն
Բաժնի այլ նյութեր
13:00
29 Մարտի 2022
Սպիտակուցային դիետա. օգու՞տ, թե՞ վնաս
Ավելորդ քաշից ազատվելու հարցում կարևոր դեր է խաղում սպիտակուցը
20:00
23 Օգոստոսի 2021
Ի՞նչ է պատմում պորտի ձևը մարդու առողջության և բնավորության մասին (ՖՈՏՈ)
Պորտի ձևով կարելի է իմանալ ոչ միայն մարդու հնարավոր առողջական խնդիրների մասին, այլև որոշել նրա բնավորության որոշ գծեր
14:11
15 Դեկտեմբերի 2020
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
Հայաստանն ու Ռուսաստանը դիտարկում են ռազմական արտադրության կազմակերպման հնարավորությունը
16:27
30 Նոյեմբերի 2020
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ (ՖՈՏՈ)
Հայաստանում հայտնաբերվել է գիտությանը մինչ այժմ անհայտ միջատի տեսակ. ՖՈՏՈ
10:53
17 Նոյեմբերի 2020
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
Նուբար Աֆեյանի ընկերության՝ COVID-19-ի դեմ պատվաստանյութն արդյունավետ է համարվել
17:55
23 Սեպտեմբերի 2020
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
Google֊ի #1 գործընկեր SADA Systems ընկերությունը Հայաստանում կհիմնի Տեխնոլոգիական լուծումների գլոբալ կենտրոն
13:40
20 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը
Հայտնի է կորոնավիրուսի տարածման հիմնական միջոցը. ինչպե՞ս խուսափել վարակումից
21:45
19 Սեպտեմբերի 2020
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
Հայտնի է կորոնավիրուսով վարակվելու վտանգը հինգ անգամ նվազեցնելու միջոցը
20:40
23 Օգոստոսի 2020
Անլար ականջակալները կարող են վտանգավոր լինել մարդու առողջության համար․ պարզաբանում է փորձագետը
Bluetooth ականջակալները կարող են մեծ վտանգ ներկայացնել մարդու համար․ փորձագետը պարզաբանում է
15:27
17 Օգոստոսի 2020
«Արջերի» քարանձավում միջին հին քարեդարյան գործիքներ են հայտնաբերվել (ՖՈՏՈ)
Ուշագրավ բացահայտումներ «Արջերի» քարանձավում. ՖՈՏՈ
11:21
13 Օգոստոսի 2020
Հայաստանի բնակիչները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
Հայաստանցիները կդառնան տարվա ամենավառ աստղաթափերից մեկի՝ Պերսեիդների ասուպային հոսքի ականատեսը
15:40
11 Օգոստոսի 2020
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին
Ռուսաստանը գրանցել է COVID-19-ի դեմ առաջին պատվաստանյութն աշխարհում. Պուտին